18/08/2018 10:49
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին (Տեսանյութ)
Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոշումը հրապարակվեց այսօր` ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ.
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է:
Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին», - լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 16-ի կառավարության նիստում որոշում էր կայացվել կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ու ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել: