18/08/2018 12:37
Երևանում օտարկերկրացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել
Երևանում օտարկերկրյա քաղաքացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Օգոստոսի 17-ին ժամը 22:15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի օտարերկրացու: Նրա մոտից հայտնաբերվել է ավելի քան 15 մլն դրամ», - հայտնեցին ոստիկանությունից:
Հափշտակության մեջ կասկածվողը ձերբակալված է, կատարվում է քննություն: