20/08/2018 15:13
WhatsApp-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում վտանգավոր խոցելիության պատճառով
WhatsApp մեսենջերը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում. պարզվել է, որ հավելվածում կոդային սխալի պատճառով կա լուրջ խոցելիություն: Ցանցահենները կարող են փոփոխել օգտատերերի թվային հաղորդագրությունները, հայտնում է AmurMedia-ն:
Ծածկագրային սխալը հայտնաբերել են CheckPoint ընկերության աշխատակիցները, որոնք զբաղվում են տեղեկատվական անվտանգության հարցերով: Մասնագետները հայտարարել են, որ մեսենջերի կիսատ մշակման հետևանքով ցանցահենները կարող են օգտատերերի հաղորդակցությունները փոփոխել և կեղծ զրույցի հանգեցնել: