20/08/2018 13:45
ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում, Aysor.am-ին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։
Ըստ աղբյուրի՝ խուզարակությունը կատարել են ՀՔԾ քննիչները։
ՀՔԾ-ից, սակայն, չնշեցին, թե, մասնավորապես, ի՞նչ է առգրավվել խուզարկության ընթացքում։
Մեր աղբյուրը հայտնում է, որ խուզարկությունը կատարվել է Իսակովի պողոտայում գտնվող նրա առանձնատանը։
Նշենք, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է և մեղադրվում է 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար։ Այս գործի շրջանակներում նա 17 օր կալանքի տակ մնաց և Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը, որոշեց ազատ արձակել նրան։