20/08/2018 15:09
Առանց ինտերնետի բջջային հեռախոսները կրկին պահանջարկ ունեն
Ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են ավելի շատ գնել ստեղնաշարով բջջային հեռախոսներ, որոնք դեպի ինտերնետ հասանելիություն չունեն, հայտնում է «Մոսկվա» ռադիոկայանը:
Նախորդ տարի սեղմակներով հեռախոսների վաճառքը 5 տոկոսով ավելացել է, իսկ սմարթֆոններինը՝ միայն 2 տոկոսով:
Մասնագետները դա կապում են նրա հետ, որ մարդիկ գիտակցաբար սահմանափակում են իրենց համացանցից և սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունից, քանի որ զգում են գաջեթներից կախվածության մեջ ընկնելու վտանգը: