20/08/2018 13:59
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ է ընտրվել փոխգնդապետ Գրիգոր Գրիգորյանը
Փոխգնդապետ Գրիգոր Գրիգորյանն ընտրվել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ:
Aysor.am-ի հետ զրույցում Գ. Գրիգորյանը նշեց, որ պատրաստվում է կառույցում մի շարք բարեփոխումներ իրականացնել:
«Աշխատանքներ ենք իրականացնում մեր հետագա անելիքները հստակեցնելու ուղղությամբ: Փորձելու ենք հզորացնել կառույցը, որպեսզի վետերանները վստահ լինեն, որ պաշտպանված են ու անդամակցում են մի կառույցի, որն այս երկրին է ծառայում, ոչ թե փողերի կամ այլ շահերի», - ասաց Գրիգոր Գրիգոյանը:
Գրիգոր Գրիգորյանը` ձախից
Գրիգոր Գրիգորյանը 1992թ.-ից Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունն Արցախի ու ՀՀ-ի մի շարք սահմանապահ զորամասերում: