20/08/2018 12:28
Ինդոնեզիայում մեկ օրում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Լոմբոկ հայտնի զբոսաշրջային կղզուց 124 կմ հեռավորությամբ ընկած հատվածում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է Reuters-ը:
Այս անգամ երկրաշարժի հզորությունը կազմել է 7.2 մագնիտուդ:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ մեկ կմ խորության վրա: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է, որ ցունամիի առաջացման վտանգ չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: