20/08/2018 10:32
Իսրայելը փակել է Գազայի հետ սահմանի միակ անցակետը
Իսրայելը փակել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող միակ անցակետը, հայտարարել են Իսրայելի իշխանությունները, փոխանցում է DW-ը:
Անցակետը փակվել է օգսոստոսի 19-ին: Սահմանային անցակետի փակման մասին տեղեկությունը հաստատել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից:
Այսուհետ անցակետից օգտվել հնարավոր կլինի միայն հումանիտար առաքելություններ իրականացնելիս: Ներկա պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ այն փակ կմնա:
Բացի այդ, նշվում է, որ անցակետի փակման մասին լուրը հաստատվել է նաև Գազայում Պաղեստինյան ինքնավարության Քաղաքացիական հարցերի վարչությունից: