20/08/2018 12:39
Լոմբոկ կղզում առնվազն տասը մարդ է մահացել 6,9 մագնիտուդով նոր երկրաշարժի հետևանքով
Առնվազն տասը մարդ է մահացել, ևս 24-ը՝ տուժել Ինդոնեզիայի խիտ բնակեցված Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով, Facebook-ի իր էջում հայտնել է երկրի Տարերային աղետների հետեևանքների վերացման ազգային վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 5 մահացածի մասին:
Նախօրեին Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած շրջանում տեղի է ունեցել 7 մագնիտուդով ուժգին երկրաշարժ՝ 5,4 և 4,3 մագնիտուդով հետցնցումներով: Ըստ վերջին տվյալների՝ դրա զոհ է դարձել 436 մարդ: