20/08/2018 10:47
Լոնդոնում տղամարդը մուրճով հարձակվել է երկու կնոջ վրա
Լոնդոնում տղամարդը մուրճով հարձակվել է երկու կնոջ վրա, հայտնում է տեղի ոստիկանությունը Twitter-ի էջում:
Միջադեպի հետևանքով տուժած 64-ամյա և 30-ամյա կանայք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի արվարձանում գտնվող Գրինվիչ քաղաքային շրջանում:
Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: Կասկածյալը 27-ամյա Ջո Քսերեբն է: Ոստիկանության աշխատակիցների ենթադրությամբ՝ Քսերեբը հոգեկան խանգարում ունի: