20/08/2018 11:37
Ռուսաստանի Բանկը բանկոմատներ է տեղակայել ՌԴ ՊՆ զորամասերում, նաև` Գյումրիում
Ռուսաստանի Բանկը երկրի ամբողջ տարածքում տեղակայված զորամասերում իրականացրել է բանկոմատների և կանխիկ գումարի տրամադրման կետերի բացում:
Խոսքը զորամասերի և Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասին է, հայտնում է «Известия» թերթը:
Աղբյուրը նշում է, որ կարևոր քայլ է ռուսաստանյան բանկերի բանկոմատների բացումն օտարերկրյա կայազորների տարածքում և ռուս զինծառայողների տեղակայման այլ վայրերում:
Մասնավորապես, այդ տերմինալները բացվել են Գյումրիում (Հայաստան), Գուդաուտայում (Աբխազիա), Ցխինվալիում (ՌՍՈ), Կանտում (Ղրղզստան), Տիրասպոլում (Մերձդնեստր):