20/08/2018 17:12
Թեպետ «Սանիտեքը» տուգանվեց, բայց Երևանը դարձյալ աղբի մեջ է. (Լուսանկարներ)
Երևանի առանձին բնակավայրեր դարձյալ աղբի մեջ են նույնիսկ այն բանից հետո, երբ մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը օրերս խոշոր չափով տուգանվեց։
Այդուհանդերձ, Երևանի տարբեր հատվածներ շարունակում են աղբառատ մնալ, ինչի մասին վկայում են լուսանկարները։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով սահմանված ծառայությունները ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիտեք» ընկերությունը տուգանվել էր 12.000.377 դրամի չափով։