20/08/2018 15:01
Տրյուդոն հայտարարել է 2019-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին
Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն հայտարարել է, որ կմասնակցի 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ որպես երկրի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ: Նա համապատասխան հայտարարությունն արել է Մոնրեալում կայացած կուսակցության համագումարին, փոխանցում է ТАСС-ը:
«Այսօր ես ներկայացնում եմ իմ թեկնածությունը [և կմասնակցեմ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին]: 2019-ը շուտով կգա»,- ասել է նա իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է իր ֆեյսբուքյան էջին:
«Եկեք միասին Կանադան դարձնենք ամենալավ երկիրը կանադացիների համար», - կոչ է արել Տրյուդոն: