21/08/2018 15:19
Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ արձակվեց «բարի խոսքերի» և 20 մլն գրավի դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ առաջ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, Aysor.am-ին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Հիմա ուր որ է կհասնի տուն», - ասաց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն են ներկայացրել, և դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Բաբայանին։
«20 մլն դրամ գրավի և բարի խոսքերի դիմաց իմ պաշտպանյալը ազատ արձակվեց», - ասաց Մելքոնյանը։