28/08/2018 11:45
Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ
Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին), Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հնարավոր անդամակցության մասին պարբերաբար հայտարարվում է Ադրբեջանի տարբեր շրջանականերում, այդ թվում՝ մամուլում՝ Ա. Նաղդալյանն ասաց.
«Վերլուծական շրջանակներում քննարկումներ տեղի են ունենում, բայց վերլուծական շրջանակներում քննարկումները իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Բարձրաձայնեմ ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը ևս մեկ անգամ՝ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - ասաց Աննա Նաղդալյանը: