28/08/2018 14:27
Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը
ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Aysor.am-ին ասաց պաշտպանը:
«Բողոքը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ էր, սակայն Վերաքննիչ դատարանն այն մերժեց», - ասաց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՔԾ-ն հուլիսի 26-ին մարտի 1-ի գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Գործի շրջանակում որպես մեղադրյալներ են հանդես գալիս նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 2008 թվականին ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում: