28/08/2018 18:12
Մոսկվայում հայերի են ձերբակալել
Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների, որոնք Բիրյուլյովա թաղամասում ծեծկռտուքի են մասնակցել, փոխանցում է RusArmInfo-ն:
Ինչպես հայտնում են երկրի ՆԳՆ-ից, ձերբակալվել են Հայաստանի 7 քաղաքացի, 8 ադրբեջանցի, երկու չեչեն և մեկ վրացի:
Վեճի պատճառ է հանդիսացել «ВАЗ» և Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ վթարը։ Վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճել, տղամարդկանցից մեկն իր ձեռքն է վերցրել տրավմատիկ ատրճանակ, իսկ մյուսը՝ մուրճ։ Ծեծկռտուքին են միացել նաև մեքենայում նստած մարդիկ ու վարորդներից մեկի ընկերները, որոնք աշխատում են դեպքի վայրից ոչ հեռու։
Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ:
Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 18 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: