29/08/2018 17:53
Չենք դիտարկում մեզ համար ոչ մի մրցակից. ՔՊ մամուլի խոսնակ (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքը ավագանու ընտրություններին կմասնակցի 170 հոգանոց ցուցակով, որը գլխավարում է Հայկ Մարությանը, լրագրողներին ասաց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ դաշինքի մեջ միավորվել են ՔՊ կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը և հեղափոխությանը մասնակցած մի շարք անհատներ, հանրային գործիչներ, ակտիվիստներ, ինչպես, օրինակ, «Դինգո» կենդանասերների ակումբ ՀԿ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:
Դիտարկմանը, եթե պատրաստվում էին դաշինքով գնալ ընտրությունների, ապա ինչո՞ւ «Ելք» դաշինքի կուսակցությունների հետ չմիավորվեցին, Կոստանյանն ասաց.
««Քաղաքացիական պայմանագրի» և «Ելք» դաշինքի համագործակցությունն այս պահին միայն ԱԺ ֆորմատում է»:
Նա ընդգծեց, որ որպես հեղափոխություն իրականացրած թիմ՝ իրենք հույս ունեն, որ իրենց հաղորդակցությունը ՀՀ քաղաքացիների հետ շարունակվելու է: Հարցին՝ ո՞ւմ են համարում մրցակից, Կոստանյանը պատասխանեց.
«Չենք դիտարկում մեզ համար ոչ մի մրցակից»:
Նշենք, որ ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է 10 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որի թեկնածուն Հայկ Մարությանն է, «Լույս» դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությամբ, ԲՀԿ-ն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, «Երկիր Ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյանի, ՀՅԴ-ն՝ Միքայել Մանուկյանի, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երևանի հանրություն» դաշինքը՝ Անահիտ Թարխանյանի, ՕԵԿ-ը՝ Մհեր Շահգելդյանի, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ Մանուել Գասպարյանի: