30/08/2018 14:44
Սիրում եմ իմ հայրենիքն ու մտադիր չեմ հեռանալ. Վալերի Օսիպյան
Ցանկություն չունեմ լքել իմ երկիրը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե հրաժարական է տալու ու մեկնելու Հայաստանից:
«Ես սիրում եմ իմ հայրենիքը և դեռ շատ անելիքներ ունեմ իմ հայրենիքում: Հակառակն ասեմ՝ տեղեկացված եմ, որ շատ-շատ մեր հայրենակիցներ ցանկանում են վերադառնալ Հայաստան», - ասաց Վալերի Օսիպյանը: