04/09/2018 13:19
Ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտի 1-ի գործով նոր ցուցմունք տալու մասին
Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով վերջին դատական գործերի ժամանակ ցուցմունք չի տվել։
«Ոչ, ցուցմունք չեմ տվել, բայց երբ անհրաժեշտություն լինի, կտամ», - նշեց վարչապետը՝ լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ Քոչարյանն արձագանքեց, որ բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն և ցանկություն կունենան մասնակցելու ընտրություններին, կմասնակցեն: