Որևէ նախարար մինչ այս ինձ նման առաջարկ անելու համարձակություն չէր դրսևորել. դերասանուհի Նարե Հայկազյանը վերադարձել է Հայաստան ու հաստատվել Գյումրու թատրոնում

05/09/2018 16:10

Որևէ նախարար մինչ այս ինձ նման առաջարկ անելու համարձակություն չէր դրսևորել. դերասանուհի Նարե Հայկազյանը վերադարձել է Հայաստան ու հաստատվել Գյումրու թատրոնում


Շուրջ 13 տարի ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող դերասանուհի Նարե Հայկազյանը ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով վերադարձել է Հայաստան՝ որպես դերասանուհի հաստատվելով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ դերասանուհին:

«Իմ և Լիլիթ Մակունցի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ամերիկայում, երբ նախարարն այնտեղ այցելելով՝ հանդիպում ունեցավ տեղի հայ մշակույթի գործիչների հետ: Նա անընդհատ շեշտում էր, որ դրսրում գտնվող մեր արվեստագետների համար պետք է վերադարձի հնարավորություն ստեղծենք: Որևէ նախարար մինչ այս ինձ նման առաջարկ անելու համարձակություն չէր դրսևորել, թեև ես միշտ նշել եմ՝ լավ առաջարկի դեպքում պատրաստ եմ վերադառնալ: Հավատացեք, այնտեղ բազմաթիվ արվեստագետ ընկերներ ունեմ, ովքեր ևս մտածում են վերադարձի մասին, բայց ի՞նչ կերպ՝ չգիտեն», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Երեկ դերասանուհին արդեն թատրոնում էր, հանդիպում էր արտիստների ու ղեկավար կազմի հետ, քննարկում այն պիեսը, որով պետք է ազդարարվի իր նորամուտը Գյումրու թատրոն: Ասում է՝ կոլեկտիվն իրեն այնքան ջերմ ու սիրով ընդունեց, որ նույնիսկ մի պահ անակնկալի էր եկել: Էլ ի՞նչ է պետք դերասանին սրանից ավելի:

«Ճիշտ է, վերջին 5 տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել ու գնացել, որոշ նախագծեր եմ իրականացրել, որոշներում՝ հանդես եկել, բայց ներգրավված չեմ եղել թատերական կյանքին: Գյումրու թատրոն գնալու առաջարկը ստացա թատրոի տնօրեն Տիգրան Վիրաբյանից, Գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մտադիր է բեմադրել Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» պիեսը: Նրանց պնդմամբ՝ ես թատրոն կվերադառնամ հենց այդ ներկայացմամբ», - նշեց նա:

Նարե Հայկազյանը ցավով խոստովանում է՝ այս տարիների ընթացքում որևէ մեկն իրեն թատրոն վերադառնալու առաջարկ չէր արել: Նկատում է՝ երբ բացակա ես ստանում, դուռն արդեն քո առջև հեշտությամբ չեն բացում: Արդեն իսկ Հայաստան տեղափոխված ու Գյումրու դրամատիկականում ընդգրկված դերասանուհին հայրաքաղաքում էլ կբնակվի: Չգիտի՝ վարձո՞վ է ապրելու, թե՞ իր տունը կունենա, բայց այն, որ իր հիմնական բնակավայրը Գյումրին կլինի՝ հաստատ է:

«Մարդիկ միշտ ձգտում են այնտեղ, որտեղ իրենց սպասում են: Փաստորեն, Գյումրին ինձ սպասում էր, ու ես հիմա իրական հաճույք եմ վայելում: Իհարկե, հաճախ կլինեմ նաև Երևանում: Ես միշտ ասել եմ՝ իմ բնույթն այնպիսին է, որ միշտ ասելիք ունեմ: Ու երբ այս թատրոնի ղեկավարությունն ինձ հրավիրեց, սիրով ընդունեցի այդ հրավերը: Ճիշտ է, Գյումրու թատրոնից ես միշտ էլ հրավերներ ունեցել եմ, բազմաթիվ ներկայացումներում եմ խաղացել, բայց այս անգամ ուրիշ էր: Ես թատրոն եմ գալիս՝ որպես ընտանիքի անդամ, որպես հաստիքով դերասանուհի, քանի որ շնորհիվ նախարարի առաջարկի՝ արդեն նաև Հայաստանի բնակիչ եմ: Շնորհակալ եմ և՛ Լիլիթ Մակունցին, և՛ այս երկու երիտասարդներին, որ ինձ նման հնարավորություն ընձեռեցին: Դերասաններն այս թատրոնում առանց այդ էլ շատ են, ու այս հրավերն ինձ թևեր տվեց», - ոգևորությամբ խոստովանեց Նարեն:

Նարե Հայկազյանը բեմից զատ նաև վրձնի հետ սեր ունի: Որպես նկարչուհի՝ բազմաթիվ կտավների հեղինակը ցանկություն ունի իր աշխատանքների մի մասը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխել: Հարցին՝ կա՞ ինչ որ բան, որ կիսատ թողնելով է գալիս Հայաստան, պատասխանեց.

«Իհարկե, այնտեղ էլ բազում վաստակներ ունեմ, բայց հայրենիքից ունեցած առաջարկս հաղթահարեց այդ դժվարությունը: Ես թեթև մարդ եմ, կենցաղի գերի չեմ, ազատ եմ իմ որոշումներում: Թե ի՞նչ կլնի հետո՝ Աստված գիտի, դա մեր գիտենալիքը չէ»:

Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, կամ ինչպես շատերն են ասում, նոր Հայաստանին՝ դերասանուհին նկատեց.

«Ես այն տարիներին եմ գնացել, երբ շատ դժգոհություններ կային: Դրսում ապրելով ու աշխատելով հանդերձ՝ կերպս չեմ փոխել: Դա շատ կարևոր է, քանի որ տարբեր իրականության հետ շփվելով՝ ձուլվում ես: Բարդ է դրանից խուսափելը: Իսկ ինչո՞ւ քո հնարավորությունները չներդնես քո հողում, քո միջավայրում, երկրիդ տաս այն, ինչ ունես: Հիմա, կարծեք թե, հնարավորության դաշտը մեծացել է: Անձամբ ես Լիլիթ Մակունցի հետ մեկ-երկու անգամ եմ շփվել, բայց զգում եմ, որ այս ոլորտի համար ճիշտ ընտրված մարդ է»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/09/2019 19:40 Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը 21/09/2019 15:35 Երիտասարդները յուրօրինակ նկարներով վերականգնում են Մոսուլը (Տեսանյութ) 21/09/2019 15:21 Քարդաշյանը հրապարակել է հիվանդությունից վնասված դեմքի լուսանկարը 21/09/2019 15:10 Որս և ձիասպորտ. Քոչվորների ազգային խաղեր (Տեսանյութ) 21/09/2019 14:54 Գատուզոն կարող է գլխավորել «Լացիոն» 21/09/2019 14:40 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական 21/09/2019 14:31 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 21/09/2019 14:22 Վստահորեն կարող եմ ասել, որ դատական համակարգի վրա որևէ ճնշում չկա. ԲԴԽ նախագահ 21/09/2019 14:15 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 21/09/2019 14:10 Նոտր-Դամի պղնձե աքաղաղը վերադարձել է Փարիզ (Տեսանյութ) 21/09/2019 13:59 Թրամփն ԱՄՆ-ի գործողություններն Ուկրաինայում համարում է անիմաստ 21/09/2019 13:46 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 21/09/2019 13:41 Ազովի ծովում երեք մարդ տեղափոխող մոտորանավակ է անհետացել 21/09/2019 13:29 Յուտայում ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է մահացել 21/09/2019 13:16 Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան տուժածներ 21/09/2019 13:01 Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններին» ցրելու համար 21/09/2019 12:53 «Իմելդա» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի 21/09/2019 12:44 Մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. Արմեն Գրիգորյան 21/09/2019 12:31 Ճապոնիայում «Տապա» թայֆունի հետևանքով ավելի քան 200 չվերթ է չեղարկվել 21/09/2019 12:24 Զարիֆը մեկնաբանել է Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունը 21/09/2019 12:15 «Արսենալը» շնորհավորել է ՀՀ անկախության օրը 21/09/2019 12:03 Պուտինն ու Թրամփը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին 21/09/2019 11:55 Հայ դիրքապահների ուղղությամբ անցնող շաբաթ Ադրբեջանն արձակել է շուրջ 1000 կրակոց 21/09/2019 11:46 Հյուսիսային պողոտայում Mercedes-ը բախվել է Արթուր Աբրահամի վարած BMW X6-ին, որն իր հերթին բախվել է կայանված Renault-ի. կա տուժած 21/09/2019 11:35 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռոբերտ Քոչարյան 21/09/2019 11:28 Պուտինը միանշանակ գալու է Հայաստան. Մհեր Գրիգորյան 21/09/2019 11:22 Ինքնորոշում և ինքնիշխանություն. սրա՛նք են Անկախության տոնի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը. Արարատ Միրզոյան 21/09/2019 11:17 ԱԱԾ-ն էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) 21/09/2019 11:09 Արցախում անցկացվելու են ռազմավարական զորավարժություններ 21/09/2019 11:00 1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյան 21/09/2019 10:51 Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյան 21/09/2019 10:44 Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան 21/09/2019 10:35 Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը. Գարեգին Բ 21/09/2019 10:29 Ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 21/09/2019 10:23 Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ 21/09/2019 10:16 Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան 21/09/2019 10:11 Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին 21/09/2019 10:10 «Հրապարակ». Փաշինյանը Թագուհի Թովմասյանին կանչել է իր մոտ և ասել՝ մանդատը վայր դնի 21/09/2019 10:08 «Ժողովուրդ». Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են 21/09/2019 10:05 «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմել են Վահե Գրիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը 21/09/2019 10:04 «168 Ժամ». Եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին. Դավիթ Բաբայան 21/09/2019 10:00 «Հրապարակ». Արցախը պատրաստվում է 2020 թվականի ընտրություններին 21/09/2019 09:58 «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին 21/09/2019 09:54 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը 21/09/2019 09:49 «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը քնապարկ ու վրան է գնել՝ Ջերմուկի դիրքերում հերթապահությանը մասնակցելու նպատակով 21/09/2019 09:44 «Ժամանակ». Փաշինյանը այս պահին չի կարող ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել ում ցանկանում է 21/09/2019 09:40 «Հրապարակ». Հայկ Մարությանի ընկերը ոստիկանապետի ԺՊ, իսկ Վանեցյանի ընկերը՝ ԱԱԾ տնօրենի 21/09/2019 09:35 «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան 20/09/2019 20:23 Կոլումբիայի ռազմածովային ուժերն առգրավել են 500 մլն դոլար արժողության ութ տոննա կոկային 20/09/2019 20:11 «Լիդիանի քելեխը ջերմուկով կխմենք». Ի պաշտպանություն Ամուլսարի երթն ավարտվեց Կառավարության դիմաց 20/09/2019 20:06 Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերը հայտնի է 20/09/2019 19:55 Մադուրոն գնում է Ռուսաստան 20/09/2019 19:42 Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը 20/09/2019 19:34 Վարչապետն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին 20/09/2019 19:29 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին 20/09/2019 19:19 «Քանի կանք, ոչ մի հանք». Կարմիր դրոշով երթ է մեկնարկել Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի (Լուսանկարներ) 20/09/2019 19:06 Ուրիշ Ամուլսար չի լինելու. Ակցիա Երևանում 20/09/2019 18:54 «Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից 20/09/2019 18:49 ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար. Կատարինա Մատերնովան՝ Ավինյանին 20/09/2019 18:37 «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար, միայն սար». Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի պատրաստվում են երթի 20/09/2019 18:35 Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը կասկածվում է 27 մլն-ից ավելի դրամ յուրացնելու մեջ 20/09/2019 18:29 Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն և շուտով կայցելի Հայաստան 20/09/2019 18:14 Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել 20/09/2019 18:07 Ես 100 տոկոսով հավաստիացնում եմ՝ կվերադառնամ. Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա բուժման 20/09/2019 17:53 Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու. Աշոտյան 20/09/2019 17:41 Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա. ՀԿԵ 20/09/2019 17:34 Դուք անձամբ, դռների տակ վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին (Տեսանյութ) 20/09/2019 17:27 Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան 20/09/2019 17:12 Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) 20/09/2019 17:08 Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) 20/09/2019 16:55 Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր է տրվել՝ հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով 20/09/2019 16:43 Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին 20/09/2019 16:38 Անհամբեր մոխրագույն պանդան դարձել է կենդանաբանական այգու աստղը (Տեսանյութ) 20/09/2019 16:24 «Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է 20/09/2019 16:13 Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 20/09/2019 16:06 Վայոց Ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ վեճի ժամանակ վնասվածք է ստացել երեք սպա, մեկը ծանր վիճակում է. Մանրամասներ 20/09/2019 16:00 Հայ պատանդների և ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման գործընթացը 51/49 հարաբերակցությամբ կկայանա. քաղտեխնոլոգ 20/09/2019 15:51 Ավստրիան դյուրացնելու է քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի ժառանգների համար 20/09/2019 15:43 Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Հերացի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 20/09/2019 15:37 RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը 20/09/2019 15:32 Քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանը. Գոտիե Կապյուսոն 20/09/2019 15:29 «Գուկաս Գյումրի». Անկախության տոնի միջոցառումները այս տարի կանցկացվեն Գյումրիում 20/09/2019 15:24 Պենտագոնը Թրամփին կներկայացնի սաուդյան օբյեկտների վրա գրոհներին պատասխանի տարբերակները 20/09/2019 15:14 Բանդերասը բեմադրում է «Կորդեբալետ» (Տեսանյութ) 20/09/2019 15:05 Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում 20/09/2019 14:57 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական 20/09/2019 14:51 Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը 20/09/2019 14:48 Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում 20/09/2019 14:41 Կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է ռեստարտի ենթարկենք. Վարչապետ (տեսանյութ) 20/09/2019 14:35 Աքսյոնովը վերընտրվել է Ղրիմի ղեկավարի պաշտոնում 20/09/2019 14:26 Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 20/09/2019 14:21 Նավթի գներն աճում են 20/09/2019 14:07 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել 20/09/2019 14:00 ՀՀ գլխավոր դատախազության խնդիրը հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացման ապահովումն է. Արթուր Դավթյան 20/09/2019 13:48 Տեխասում «Իմելդա» արևադաձային փոթորկի զոհ է դարձել երկու մարդ 20/09/2019 13:35 ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ՁՊՎ-ներում մի շարք խնդիրներ են հայտնաբերել 20/09/2019 13:23 Սալվադորի նախկին նախագահին կաշառքի վերցնելու համար դատապարտել են երկու տարվա ազատազրկման 20/09/2019 13:11 Արմեն Սարգսյանը գեներալի կոչում է շնորհել Յուրի Խաչատուրովի որդուն 20/09/2019 13:07 LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում մեկ հարց է 20/09/2019 12:56 Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ում ծանրակշիռ մարմին է՝ ի տարբերություն ՀՀ անվտանգության խորհրդի և դրա քարտուղարի. քաղաքագետ