06/09/2018 18:42
Հայաստանի ղեկավարության փոփոխությունը չի անդրադարձել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա. Շուգաև
Հայաստանում ղեկավարության փոփոխությունն ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վրա, հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
«Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի», - նշել է Դ. Շուգաևը լրագրողների հետ զրույցում։