07/09/2018 12:50
Առնվազն 16 մարդ է մահացել ճապոնական Հոկայդո կղզում երկրաշարժի հետևանքով
Ճապոնիայի Հոկայդո կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, ևս 26–ն անհայտ կորել է, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է Channel News Asia–ն։
Տուժել Է առնվազն 300 մարդ, նշում է South China Morning Post թերթը:
Կղզում սեպտեմբերի 5-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել 6.6 և 5.5 մագնիտուդով։ Տարերքի հետևանքով 5.3 մլն բնակիչ դեռ չունի հասանելիություն էլեկտրաէներգիային։ Երկրաշարժը սողանքներ Է առաջացրել, որի հետևանքով ավերվել են տասնյակ տներ և պարալիզացվել է երթևեկությունը կղզում։