Իրինա Հարությունյանը 5 տարի անց կրկին Ռուսական թատրոնում է. դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն

12/09/2018 15:51

Իրինա Հարությունյանը 5 տարի անց կրկին Ռուսական թատրոնում է. դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն է վերադարձել շուրջ 5 տարի առաջ նույն թատրոնից սեփական դիմումի համաձայն հեռացած դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը: Դեռևս ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել էր՝ վերադառնալու ցանկությամբ դիմել է թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին ու մերժվել՝ հաստիք չունենալու պատճառաբանությամբ:

«Այս անգամ Մշակույթի նախարարություն դիմեցի ու փոխնախարար Նազենի Ղարիբյանի ու մեր թատրոնի աշխատակիցների մի մասի աջակցությամբ վերադարձա թատրոն: Իսկապես, վերադարձիս համար բազմաթիվ խոչընդոտների միջով անցա, սակայն հիմա այդ ամենի մասին հիշելու ցանկություն այլևս չունեմ: Ես չեմ վերադարձել ինտրիգների հետևից, այլ՝ վերադարձել եմ, որ աշխատեմ: Ամեն ինչ անելու եմ, որ այն հանդիսատեսը, ով իմ խաղին միշտ սիրով է հետևել, շարունակի հաճախել այս թատրոն»,- Aysor.am-ին տեղեկացրեց Ի. Հարությունյանը:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից դերասանուհին պաշտոնապես համարվում է Ռուսական թատրոնի ընտանիքի անդամ: Հարցին, թե ինչպե՞ս են նրա վերադարձն ընդունում գործընկերներն ու թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ի՞նչ հարաբերություններ ունի Ալեքսանդր Գրիգորյանի դստեր՝ նույն թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Թատրոնում ժողով է հրավիրվել, որին ներկա են եղել և՛ նախարարության ներկայացուցիչը, և՛ իմ կոլեգաները: Ես այնտեղ չեմ եղել, բայց գիտեմ, որ գործընկերներիս մեծ մասն իմ վերադարձն անհրաժեշտություն է համարել: Նրանց դիրքորոշումը ոչ թե ի նպաստ ինձ, այլ՝ պրոֆեսիոնալիզմի է եղել, ինչը ողջունելի է: Ֆրեդ Դավթյանը սկզբում չեզոք դիրքորոշում էր ցուցաբերում, սակայն ստորագրեց իմ վերադարձի դիմումը՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով խնդրին: Մենք միմյանց հետ առանձնազրույցում նույնիսկ չանդրադարձանք նախկին ասեկոսներին ու չհասկացվածությանը: Երկար տարիներ միմյանց հետ աշխատել ենք, բեմում՝ իրար լրացրել ու դեռ կլրացնենք: Հուսով եմ, կգա մի օր, որ նաև մեր միջև տեղի ունեցած չհասկացվածության մասին անկեղծ կխոսենք ու իրար կհասկանանք: Եթե միմյանց ներելու անհրաժեշտություն լինի՝ նաև կներենք… Ինչ վերաբերում է Նորա Գրիգորյանի հետ իմ հարաբերություններին, ապա ասեմ, որ ամեն ինչ նորմալ է: Այո, տարաձայնությունը ժամանակին եղել է իմ ու Նորա Գրիգորյանի հայրիկի միջև, բնականաբար, իմ վերադարձից իրենց ընտանիքն ամենաշատը պետք է վրդովվեր: Բայց իրենք պրոֆեսիոնալ գտնվեցին, մեր անձնական չհասկացվածությունը դրեցին մի կողմ ու ի նպաստ իմ վերադարձի որոշում կայացրին: Նույնիսկ գիտեմ, որ ժողովի ժամանակ Նորան կողմ է արտահայտվել: Ի վերջո, սա իմ ու իրենց ընտանիքի անձնական հարաբերություններն են, իմ և Ալեքսանդր Գրիգորյանի հարաբերությունները, որն անձամբ փորձեցի շտկել դեռևս նրա կենդանության օրոք: Չի կարելի տարաձայնությունը վերածել թշնամության»: 

Այնուամենայնիվ, նրա իսկ խոսքով, դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն: Դա ՀՀ Վաստակավոր արտիստուհուն բոլորովին չի անհանգստացնում, թեև անկեղծանում է՝ մթնոլորտը տհաճ է: Այնուամենայնիվ նկատում է՝ թե ինչպիսի՞ն կլինեն թատրոնի կուլիսներում՝ իրենց որոշելիքն է, կարևորը՝ բեմում իրենց արհեստավարժ դրսևորեն:

«Կան մարդիկ, ովքեր շատ ուրախ են, կան մարդիկ էլ, ովքեր շատ-շատ տխուր են: Գիտեմ, որ այս կոլեկտիվից շատերն են խոչընդոտել իմ վերադարձին: Ինձ թվում է՝ իրենց վերաբերմունքն իմ աշխատանքին չի խանգարի, քանի որ ես իմ գործի գիտակն եմ ու բեմում անձնական զգացմունքներով չեմ առաջնորդվում: Իսկ այդ դերասանուհիներն, ովքեր ինձ հետ չեն շփվում, բայց իրենց պրոֆեսիոնալ են համարում, պետք է, որ բեմում խոչընդոտներ չառաջացնեն: Այդտեղ ոչ ոք իրավունք չունի սեփական «ես»-ն առաջ հրել, սա պետական հիմնարկ է, թատրոն, ես որևէ մեկի տուն չեմ եկել, որ իրենց դուր գա, կամ՝ ոչ: Սա իմ թատրոնն է, որտեղ ես կայացել եմ որպես դերասանուհի, ու իմ սիրտը շատ է ցավում իմ թատրոնի համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրինա Հարությունյանին են վերադարձվել իր՝ նախկինում խաղացած բոլոր դերերը: Ներկա պահին նա վերհիշում է այն բոլոր ներկայացումները, որոնցում մասնակցություն է ունեցել: Կարվում են իր համար անհրաժեշտ բեմական զգեստները:

«Ճիշտ է՝ 5 տարի է՝ բեմում չեմ, բայց շատ լավ հիշում եմ այն բոլոր ներկայացումները, որոնցում զբաղված եմ եղել: Ուղղակի ինձ մի քանի փորձ է պետք, որպեսզի վերականգնվեմ: Հաջորդ շաբաթվանից արդեն փորձերի կլինեմ: Երկու կազմով ենք խաղալու, այն դերասանուհին, ով իմ դուրս գալուց հետո ստանձնել է իմ մարմնավորած կերպարները, ևս շարունակելու է իր աշխատանքն այդ ներկայացումներում»,-նշեց նա:

Հայաստանի միակ ռուսական թատրոնը վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի դժվարությունների միջով անցավ: Թատրոնի հիմնադիր, 53 տարվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո վերջինիս պաշտոնը տևական ժամանակ ոչ միայն թափուր մնաց, այլև մի պահ նույնիսկ վերածվեց կռվախնձորի: Այդ պաշտոնում ներկայումս, որպես ժամանակավոր պաշտոնակատար, համատեղության կարգով նշանակվել է նույն թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: Սակայն մինչև հոկտեմբերի 1-ը այս հարցը ևս պետք է իր վերջնական լուծումը ստանա:

«Քանի որ տևական ժամանակ գեղարվեստական ղեկավար չի եղել, բոլորն էլ ասում են, որ ներկայացումների որակն անկում է ապրել: Այժմ բոլորս սպասողական վիճակի մեջ ենք, թե ով կստանձնի Ալեքսանդր Գրիգորյանի տեղը ու որքանով կկարողանա նրա նման սրտացավ ղեկավար լինել: Որքան տեղյակ եմ՝ այս պաշտոնի համար պայքարել պատրաստվող թեկնածուների թիվը շատացել է, բայց կարևորը՝ այդ պարտականությունները ստանձնի մարդ, ով կպայքարի, որ այս թատրոնը դառնա նախկին հզոր մշակութային կառույցը»,-հույս հայտնեց դերասանուհին:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Իրինա Հարությունյանը բեմ կվերադառնա ուղիղ 5 տարի անց. 15 տարվա ամենօրյա աշխատանքից հետո 2013-ի հոկտեմբերի 19-ին նա վերջին անգամ Ստանիսլավսկու թատրոնի բեմ բարձրացավ: 2018-ի հոկտեմբերին այս դադարից հետո նրա բեմելը կլինի:

«Ես 1998 թվականի օգոստոսի 20-ից թատրոնում եմ եղել, ու եթե այս 5 տարին կորցրած չլինեի, ապա այս տարի իմ թատերական կյանքի 20 ամյակը կնշեի: Հավանաբար, այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Միակ ցանկությունս այն է, որ այս թատրոնը նորից ծաղկի ու ունենա այն կարգավիճակը, որն ունեցել է մի քանի տարի առաջ: Որպես այս թատրոնի կոլեկտիվի անդամ՝ իմ ուժերի ներածի չափով ամեն ինչ կանեմ»,-վստահեցրեց նա:

Անդրադառնալով տարբեր պատճառներով թատրոնից հեռացած մյուս դերասանների հավանական վերադարձին՝ ՀՀ վաստակավոր արտիստը շեշտեց՝ ուրախ կլիներ, եթե նրանք էլ վերադառնային: Ինչպես ինքն է նկատում՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի ո՛չ թե անձնական, այլ՝ թատրոնի շահերից ելնելով:

Դերասանուհին այս ընթացքում նկարահանվում է նաև Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Aysor.am-ի դիտարկմանն՝ արդյոք այսուհետ բեմական և էկրանային զբաղվածությունը չեն խանգարի միմյանց, պատասխանեց.

«Մինչ թատրոնից դուրս գալն էլ ես անընդհատ նկարահանվել եմ հեռուստանախագծերում, մեկը մյուսին երբևիցե չի խանգարել: Ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է հասցնել: Այն սերիալում, որում հիմա նկարահանվում եմ, լուրջ ու թատերական մարդիկ են ներգրավված, շատ լավ հասկանում են, թե թատրոնն ինչպիսի օրակարգ է պահանջում: Երբևէ խնդիր չի առաջանում, ես որևէ աշխատանքի «մատների արանքով» չեմ նայում: Երկու կոլեկտիվում էլ հաշվի են առնում դերասանի զբաղվածությունն ու փորձում են ամեն ինչ անել՝ միմյանց համակերպվելու համար, նկարահանումներն ու փորձերն այնպես են բաշխում, որ միմյանց չխանգարեն»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/07/2019 20:18 Ծովառյուծի ձագը՝ Չիկագոյի կենդանաբանական այգում (Տեսանյութ) 15/07/2019 20:11 Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ի առևտրի նախարարին 15/07/2019 20:04 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 2000 փախստական 15/07/2019 19:58 ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ի տոմսերի ռեկորդային հայտ է ստացել 15/07/2019 19:49 Ռոստովի մարզում «Իսլամական պետության» բջիջ է ոչնչացվել 15/07/2019 19:42 Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Վրաստանի վարչապետ 15/07/2019 19:36 Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման պատճառով տագնապ են հայտարարել 15/07/2019 19:33 Վենեսուելայի ընդդիմությունը բնակցությունները շարունակելու համար վերադառնում է Բարբադոս 15/07/2019 19:30 «Լուսավոր Հայաստանը» հիպոթեքային շուկայից օգտվող քաղաքացիների համար պայմանները բարելավող օրինագիծ է շրջանառության մեջ դրել 15/07/2019 19:28 Այլևս չեմ ցանկանում լինել մի կառույցում, որը ղեկավարում է Հարություն Խաչատրյանը. Դավիթ Սահակյանցը լքում է Կինեմատոգրաֆիստների միությունը 15/07/2019 19:22 Ֆրանսիայում գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ է մահացել 15/07/2019 19:19 Կզարմանայի, եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն այլ բնույթի լինեին. Վահագն Գրիգորյան 15/07/2019 19:14 Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում են ունեցել 15/07/2019 19:13 ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ՝ Թուրքիայի հորատանավի հետ կապված իրավիճակում 15/07/2019 19:08 Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը 15/07/2019 19:06 Ադրբեջանում ծառի ճյուղը քամու պատճառով ընկել է զբոսաշրջիկների վրա 15/07/2019 19:03 Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան 15/07/2019 18:57 Գրիզմանն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայում» 15/07/2019 18:51 Եգիպտոսի բուրգերը սպասում են զբոսաշրջիկների (Տեսանյութ) 15/07/2019 18:49 Այն, ինչ մենք ասում էինք այս կես տարվա ընթացքում՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով. Տարոն Սիմոնյան 15/07/2019 18:43 Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ 15/07/2019 18:39 Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 15/07/2019 18:37 Իրենց կարծիքն է՝ չեմ կարծում, թե սարսափելի բան է. Հովիկ Աղազարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 18:28 Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել 15/07/2019 18:24 Լուկաշենկոն Զելենսկու հրավերով մեկնելու է Ուկրաինա 15/07/2019 18:22 Եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նման հայտարարություններ կանեն. Նաիրա Զոհրաբյան 15/07/2019 18:14 Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ այդ հարցը փակելու նպատակով. Արամ Վարդևանյան 15/07/2019 18:04 Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համընդհանուր վեթինգի գաղափարից. Հերմինե Մխիթարյան 15/07/2019 18:00 Անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում. Սիսակ Գաբրիելյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին 15/07/2019 17:42 Թերեզա Մեյը կրկին պարել է (Տեսանյութ) 15/07/2019 17:34 Ապակու ճաքի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Սանկտ Պետերբուրգ 15/07/2019 17:21 ՀՀ Կառավարությունը հաստատակամ է՝ դատական համակարգում խորքային բարեփոխումներն անհրաժեշտ են. ԱՆ-ն՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 15/07/2019 17:18 Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ 15/07/2019 17:10 Սևամորթ կինը հանդես կգա գործակալ 007-ի դերում 15/07/2019 17:06 Ռադիոակտիվ նյութերի ապօրինի տեղափոխման համար Վրաստանում ՀՀ քաղաքացի է կալանավորվել 15/07/2019 16:45 Արդեն 10 տարի է՝ տուրիստների քանակը Սևանա լիճ տարեցտարի նվազում է, անկախ՝ ջուրը կծաղկի թե ոչ. Վարազդատ Կարապետյան 15/07/2019 16:10 Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ազատման դիմում է գրել 15/07/2019 16:00 Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան 15/07/2019 15:55 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը 15/07/2019 15:42 Պաշտպանը հանդիպել է Քոչարյանի հետ. Վերջինը պահման պայմաններից չի դժգոհել 15/07/2019 15:25 ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ (Տեսանյութ) 15/07/2019 15:09 Ավտովթարների կանխարգելման անհրաժեշտությունը հրատապ է. ԱԺ փոխնախագահ 15/07/2019 14:53 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի 15/07/2019 14:42 ՀԱՀ-ում ամփոփվեցին Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները 15/07/2019 14:36 Հավատարիմ խոստմանը՝ Գեղարքունիքի մարզպետը մտավ Սևանա լիճ և սկսեց լողալ 15/07/2019 14:28 Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ցանկանում ներկայանալ զորամաս 15/07/2019 14:19 Հուլիսի 16-ին Կապանում վթարային ջրանջատում կլինի 15/07/2019 14:11 Ավստրալիայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 15/07/2019 14:06 Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել 15/07/2019 13:58 Թուրքիա է ժամանել С-400-ների բաղադրիչներով հերթական օդանավը 15/07/2019 13:51 Իսպանիայում 320 գնացքի չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով 15/07/2019 13:44 Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացել են Սևան-Երևան ավտոճանապարհը 15/07/2019 13:35 Զելենսկու շարասյան մեքենաները դարձել են ՃՏՊ մասնակից 15/07/2019 13:27 Կամչատկայում Մի-8-ի կոշտ վայրէջքի հետևանքով ութ մարդ է տուժել 15/07/2019 13:18 Փաշինյանը թող ասի՝ ժողովուրդ ջան, ես ջրի մեջ եմ, բան չկա, դուք էլ եկեք. Ցուցարար 15/07/2019 13:11 Ցուցարարները կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին 15/07/2019 13:07 Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների. ՀՀ-ում ՌԴ դեսպան 15/07/2019 12:59 Չարաշահումներ կան, թե ինչքան, շատ դժվար է ասել. Քաղավիացիայի պետ 15/07/2019 12:54 Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի. Տաթևիկ Ռևազյան 15/07/2019 12:41 Ճանապարհային ոստիկաններին դիմադրած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (տեսանյութ) 15/07/2019 12:33 Ներդրողների հետ քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը. Տաթևիկ Ռևազյան 15/07/2019 12:26 Ժամանակավորապես դադարեցվել է Արզնի գյուղի որոշ հատվածների գազամատակարարումը 15/07/2019 12:18 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն առաջին խիստ պահանջն էր ՀՀ իշխանություններից՝ Սահմանադրության մեկնաբանություններում դրսևորել լուրջ վարքագիծ. Տիգրան Աթանեսյան 15/07/2019 12:15 «Օդի փողը» հանելու և սակագների վերանայման դեպքում երկու ավիաընկերություն 2020-ի ամռանը մուտք կգործի ՀՀ. Քաղավիացիայի պետ (Տեսանյութ) 15/07/2019 12:04 Սևանի համայնքապետը հանդիպում է լճի ափամերձ շինությունների՝ ճանապարհը փակած սեփականատերերի հետ 15/07/2019 12:02 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է 15/07/2019 11:59 Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ քայլերը սկսված են. երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել. Տաթևիկ Ռևազյան 15/07/2019 11:51 Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, երբ ինքը լայվ մտավ, մենք հարց էինք լուծում. Ռևազյանը՝ Մարուքյանին (Տեսանյութ) 15/07/2019 11:46 ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը 15/07/2019 11:45 Ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի և Արտաշատի որոշ հատվածների գազամատակարարումը 15/07/2019 11:34 Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 65-ի 15/07/2019 11:25 Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Տատյանա Մոսկալկովայի հետ 15/07/2019 11:19 Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը կարգալույծ է հռչակվել 15/07/2019 11:11 Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունը հաջող է համարում` չնայած ԴՊՀ-ի քաղաքականությանության 15/07/2019 11:04 Տիգրան Ավինյանը մեկնում է ԱՄՆ 15/07/2019 10:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 15/07/2019 10:42 Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է հինգ բրոնզե մեդալ 15/07/2019 10:31 Կառավարությունում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները 15/07/2019 10:23 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ hրդեհաշիջմանը մասնակցել է 4 ջրատար և 67 փրկարար (Տեսանյութ) 15/07/2019 09:40 ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար. Վենետիկի հանձնաժողով 14/07/2019 11:24 Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել. պարզաբանում է Սունդուկյան թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն 14/07/2019 10:08 Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը 13/07/2019 19:12 Չեմ ուզում շաբաթ-կիրակի փչացնել ձեր տրամադրությունը, բայց… Արմեն Աշոտյան 13/07/2019 16:22 Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար 13/07/2019 16:20 Ամուլսարում տեղի ունեցածը ապացուցում է շարունակական ապօրինությունների մասշտաբը. «Լիդիան Արմենիա» 13/07/2019 16:00 Աֆղանստանում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել 13/07/2019 15:10 Շունը հարձակվել է արջի վրա (Տեսանյութ) 13/07/2019 14:54 Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 13/07/2019 14:41 Նավթի համաշխարհային գներն աճում են 13/07/2019 14:29 ԱՄՆ «թռչող ռադիոտեղորոշիչն» օդում բռնկվել է 13/07/2019 14:14 Իվետա Մուկուչյանն ու 3.33 խումբը նոր երգ են պատրաստել (Տեսանյութ) 13/07/2019 14:09 Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների (Տեսանյութ) 13/07/2019 14:03 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ 13/07/2019 13:50 Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով 13/07/2019 13:41 Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է 13/07/2019 13:30 Ռուստամ Բադասյանը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը 13/07/2019 13:17 Ավտովթար՝ Երևանում. երկու հոգի մահացել է 13/07/2019 13:01 Գաբունիայի տան վրա ամոթանքով ցուցանակ են կախել 13/07/2019 12:46 Հրշեջ-փրկարարները հանրապետության տարածքում մարել են մոտ 92.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները 13/07/2019 12:29 Գուայդոն հայտարարել է իր թիմի երկու անդամի անհետացման մասին