12/09/2018 14:17
«Կցնդեմ ես». Արարատ Միրզոյանն ու իր կինը «բամբասել» են Նիկոլ Փաշինյանից (Լուսանկար)
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը Facebook-ի էջում իր և ամուսնու գրագրությունից մի հատված է հրապարակել, վերնագրելով այն «Վարչապետից ենք բամբասում»:
Գ. Աբաջյանին զարմացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսերենով այսօրվա ելույթը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումին:
«Արա հիմա էլ ֆրանսերեն ա խոսում, կցնդեմ ես», - իր զարմանքն է արտահայտել Գ.Աբաջյանը: Ինչին ի պատասխան Ա.Միրզոյանը նշել է. «Նիկոլի աշխատասիրությունից մեզ…»:
Լուսանկարը՝ Գոհար Աբաջյանի Facebook-յան էջից: