12/09/2018 19:22
Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները տարվել են ոստիկանություն. փաստթղթերը ստուգելուց հետո նրանց բաց են թողել
Երեկ երեկոյան գործարար Խաչատուր Սուքիասյանի հինգ թիկնապահ տարվել են ոստիկանություն, լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Քանի որ երեկ վարչապետը հայտարարել է, որ բոլորի թիկնազորները պետք է ստուգվեն, Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամների փաստաթղթերը ևս ստուգվել են, որից հետո բաց են թողնվել»,-նշեց նա:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարել էր երկու ժամվա ընթացքում կարգուականոն հաստատել ու իրեն զեկուցել իրավիճակի մասին: