Իրինա Հարությունյանը 5 տարի անց կրկին Ռուսական թատրոնում է. դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն

12/09/2018 15:51

Իրինա Հարությունյանը 5 տարի անց կրկին Ռուսական թատրոնում է. դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն է վերադարձել շուրջ 5 տարի առաջ նույն թատրոնից սեփական դիմումի համաձայն հեռացած դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը: Դեռևս ամիսներ առաջ Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել էր՝ վերադառնալու ցանկությամբ դիմել է թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին ու մերժվել՝ հաստիք չունենալու պատճառաբանությամբ:

«Այս անգամ Մշակույթի նախարարություն դիմեցի ու փոխնախարար Նազենի Ղարիբյանի ու մեր թատրոնի աշխատակիցների մի մասի աջակցությամբ վերադարձա թատրոն: Իսկապես, վերադարձիս համար բազմաթիվ խոչընդոտների միջով անցա, սակայն հիմա այդ ամենի մասին հիշելու ցանկություն այլևս չունեմ: Ես չեմ վերադարձել ինտրիգների հետևից, այլ՝ վերադարձել եմ, որ աշխատեմ: Ամեն ինչ անելու եմ, որ այն հանդիսատեսը, ով իմ խաղին միշտ սիրով է հետևել, շարունակի հաճախել այս թատրոն»,- Aysor.am-ին տեղեկացրեց Ի. Հարությունյանը:

Այս տարվա սեպտեմբերի 1-ից դերասանուհին պաշտոնապես համարվում է Ռուսական թատրոնի ընտանիքի անդամ: Հարցին, թե ինչպե՞ս են նրա վերադարձն ընդունում գործընկերներն ու թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ի՞նչ հարաբերություններ ունի Ալեքսանդր Գրիգորյանի դստեր՝ նույն թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Թատրոնում ժողով է հրավիրվել, որին ներկա են եղել և՛ նախարարության ներկայացուցիչը, և՛ իմ կոլեգաները: Ես այնտեղ չեմ եղել, բայց գիտեմ, որ գործընկերներիս մեծ մասն իմ վերադարձն անհրաժեշտություն է համարել: Նրանց դիրքորոշումը ոչ թե ի նպաստ ինձ, այլ՝ պրոֆեսիոնալիզմի է եղել, ինչը ողջունելի է: Ֆրեդ Դավթյանը սկզբում չեզոք դիրքորոշում էր ցուցաբերում, սակայն ստորագրեց իմ վերադարձի դիմումը՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով խնդրին: Մենք միմյանց հետ առանձնազրույցում նույնիսկ չանդրադարձանք նախկին ասեկոսներին ու չհասկացվածությանը: Երկար տարիներ միմյանց հետ աշխատել ենք, բեմում՝ իրար լրացրել ու դեռ կլրացնենք: Հուսով եմ, կգա մի օր, որ նաև մեր միջև տեղի ունեցած չհասկացվածության մասին անկեղծ կխոսենք ու իրար կհասկանանք: Եթե միմյանց ներելու անհրաժեշտություն լինի՝ նաև կներենք… Ինչ վերաբերում է Նորա Գրիգորյանի հետ իմ հարաբերություններին, ապա ասեմ, որ ամեն ինչ նորմալ է: Այո, տարաձայնությունը ժամանակին եղել է իմ ու Նորա Գրիգորյանի հայրիկի միջև, բնականաբար, իմ վերադարձից իրենց ընտանիքն ամենաշատը պետք է վրդովվեր: Բայց իրենք պրոֆեսիոնալ գտնվեցին, մեր անձնական չհասկացվածությունը դրեցին մի կողմ ու ի նպաստ իմ վերադարձի որոշում կայացրին: Նույնիսկ գիտեմ, որ ժողովի ժամանակ Նորան կողմ է արտահայտվել: Ի վերջո, սա իմ ու իրենց ընտանիքի անձնական հարաբերություններն են, իմ և Ալեքսանդր Գրիգորյանի հարաբերությունները, որն անձամբ փորձեցի շտկել դեռևս նրա կենդանության օրոք: Չի կարելի տարաձայնությունը վերածել թշնամության»: 

Այնուամենայնիվ, նրա իսկ խոսքով, դերասաններից մի քանիսը շարունակում են «քեն քշել»՝ չբարևելով վերադարձած գործընկերուհուն: Դա ՀՀ Վաստակավոր արտիստուհուն բոլորովին չի անհանգստացնում, թեև անկեղծանում է՝ մթնոլորտը տհաճ է: Այնուամենայնիվ նկատում է՝ թե ինչպիսի՞ն կլինեն թատրոնի կուլիսներում՝ իրենց որոշելիքն է, կարևորը՝ բեմում իրենց արհեստավարժ դրսևորեն:

«Կան մարդիկ, ովքեր շատ ուրախ են, կան մարդիկ էլ, ովքեր շատ-շատ տխուր են: Գիտեմ, որ այս կոլեկտիվից շատերն են խոչընդոտել իմ վերադարձին: Ինձ թվում է՝ իրենց վերաբերմունքն իմ աշխատանքին չի խանգարի, քանի որ ես իմ գործի գիտակն եմ ու բեմում անձնական զգացմունքներով չեմ առաջնորդվում: Իսկ այդ դերասանուհիներն, ովքեր ինձ հետ չեն շփվում, բայց իրենց պրոֆեսիոնալ են համարում, պետք է, որ բեմում խոչընդոտներ չառաջացնեն: Այդտեղ ոչ ոք իրավունք չունի սեփական «ես»-ն առաջ հրել, սա պետական հիմնարկ է, թատրոն, ես որևէ մեկի տուն չեմ եկել, որ իրենց դուր գա, կամ՝ ոչ: Սա իմ թատրոնն է, որտեղ ես կայացել եմ որպես դերասանուհի, ու իմ սիրտը շատ է ցավում իմ թատրոնի համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրինա Հարությունյանին են վերադարձվել իր՝ նախկինում խաղացած բոլոր դերերը: Ներկա պահին նա վերհիշում է այն բոլոր ներկայացումները, որոնցում մասնակցություն է ունեցել: Կարվում են իր համար անհրաժեշտ բեմական զգեստները:

«Ճիշտ է՝ 5 տարի է՝ բեմում չեմ, բայց շատ լավ հիշում եմ այն բոլոր ներկայացումները, որոնցում զբաղված եմ եղել: Ուղղակի ինձ մի քանի փորձ է պետք, որպեսզի վերականգնվեմ: Հաջորդ շաբաթվանից արդեն փորձերի կլինեմ: Երկու կազմով ենք խաղալու, այն դերասանուհին, ով իմ դուրս գալուց հետո ստանձնել է իմ մարմնավորած կերպարները, ևս շարունակելու է իր աշխատանքն այդ ներկայացումներում»,-նշեց նա:

Հայաստանի միակ ռուսական թատրոնը վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի դժվարությունների միջով անցավ: Թատրոնի հիմնադիր, 53 տարվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո վերջինիս պաշտոնը տևական ժամանակ ոչ միայն թափուր մնաց, այլև մի պահ նույնիսկ վերածվեց կռվախնձորի: Այդ պաշտոնում ներկայումս, որպես ժամանակավոր պաշտոնակատար, համատեղության կարգով նշանակվել է նույն թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: Սակայն մինչև հոկտեմբերի 1-ը այս հարցը ևս պետք է իր վերջնական լուծումը ստանա:

«Քանի որ տևական ժամանակ գեղարվեստական ղեկավար չի եղել, բոլորն էլ ասում են, որ ներկայացումների որակն անկում է ապրել: Այժմ բոլորս սպասողական վիճակի մեջ ենք, թե ով կստանձնի Ալեքսանդր Գրիգորյանի տեղը ու որքանով կկարողանա նրա նման սրտացավ ղեկավար լինել: Որքան տեղյակ եմ՝ այս պաշտոնի համար պայքարել պատրաստվող թեկնածուների թիվը շատացել է, բայց կարևորը՝ այդ պարտականությունները ստանձնի մարդ, ով կպայքարի, որ այս թատրոնը դառնա նախկին հզոր մշակութային կառույցը»,-հույս հայտնեց դերասանուհին:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Իրինա Հարությունյանը բեմ կվերադառնա ուղիղ 5 տարի անց. 15 տարվա ամենօրյա աշխատանքից հետո 2013-ի հոկտեմբերի 19-ին նա վերջին անգամ Ստանիսլավսկու թատրոնի բեմ բարձրացավ: 2018-ի հոկտեմբերին այս դադարից հետո նրա բեմելը կլինի:

«Ես 1998 թվականի օգոստոսի 20-ից թատրոնում եմ եղել, ու եթե այս 5 տարին կորցրած չլինեի, ապա այս տարի իմ թատերական կյանքի 20 ամյակը կնշեի: Հավանաբար, այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Միակ ցանկությունս այն է, որ այս թատրոնը նորից ծաղկի ու ունենա այն կարգավիճակը, որն ունեցել է մի քանի տարի առաջ: Որպես այս թատրոնի կոլեկտիվի անդամ՝ իմ ուժերի ներածի չափով ամեն ինչ կանեմ»,-վստահեցրեց նա:

Անդրադառնալով տարբեր պատճառներով թատրոնից հեռացած մյուս դերասանների հավանական վերադարձին՝ ՀՀ վաստակավոր արտիստը շեշտեց՝ ուրախ կլիներ, եթե նրանք էլ վերադառնային: Ինչպես ինքն է նկատում՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի ո՛չ թե անձնական, այլ՝ թատրոնի շահերից ելնելով:

Դերասանուհին այս ընթացքում նկարահանվում է նաև Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Aysor.am-ի դիտարկմանն՝ արդյոք այսուհետ բեմական և էկրանային զբաղվածությունը չեն խանգարի միմյանց, պատասխանեց.

«Մինչ թատրոնից դուրս գալն էլ ես անընդհատ նկարահանվել եմ հեռուստանախագծերում, մեկը մյուսին երբևիցե չի խանգարել: Ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է հասցնել: Այն սերիալում, որում հիմա նկարահանվում եմ, լուրջ ու թատերական մարդիկ են ներգրավված, շատ լավ հասկանում են, թե թատրոնն ինչպիսի օրակարգ է պահանջում: Երբևէ խնդիր չի առաջանում, ես որևէ աշխատանքի «մատների արանքով» չեմ նայում: Երկու կոլեկտիվում էլ հաշվի են առնում դերասանի զբաղվածությունն ու փորձում են ամեն ինչ անել՝ միմյանց համակերպվելու համար, նկարահանումներն ու փորձերն այնպես են բաշխում, որ միմյանց չխանգարեն»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան