Թոշակառուներին ազատել՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով. Արարատի մարզպետարանի անօրինական հրահանգի հետքերով

13/09/2018 18:58

Թոշակառուներին ազատել՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով. Արարատի մարզպետարանի անօրինական հրահանգի հետքերով


Օրերս մի շարք լրատվամիջոցներ ահազանգ ստացան՝ ուսումնական տարվա առաջին իսկ օրերին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատի մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների հետ ժողով է հրավիրվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանց կարգադրվել է ցանկացած հիմնավորմամբ անհապաղ ազատվել թոշակառու ուսուցիչներից: Հրահանգողներն են եղել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Լիլիթ Միրզախանյանը, ով, ինչպես կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն է ներկայացրել, աշխատակազմի ղեկավար է:

Տնօրեններից մի քանիսը հակառակվել են մարզպետարանի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ աշխատանքային օրենսգրքում չկա կետ, ըստ որի, գործատուն պետք է ազատվի իր գործին տիրապետող վաստակաշատ ուսուցչից միայն տարիքի պատճառով:

Aysor.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մեր երկօրյա զանգերն անպատասխան մնացին:

Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկտեղ հավաստիացնելով, որ ինքն անձամբ որևէ ուսուցչի աշխատանքից չի ազատել:

«Այո՛, նման առաջարկ եղել է մարզպետարանի կողմից, սակայն կոնկրետ ես չեմ համաձայնվել: Նախ, հարկավոր է օրենքում այդ կետով հստակ փոփոխություն մտցնել, հետո նոր նման հրահանգներ տալ: Կոնկրետ մեր դպրոցում այդ ուսուցիչների հետ մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը, ու նրանք բնականոն հունով շարունակում են իրենց գործունեությունը: Ըստ կարգի՝ պայմանագիրը մեկ տարով էլ կնքվում է, թե ի՞նչ կլինի 2019-ի օգոստոսից հետո՝ օրենքը կհուշի», - նշեց տնօրենը:

Այս դպրոցը կենսաթոշակային տարիքի 6 մանկավարժ ունի, որոնցից մի մասի համար, տնօրենի հավաստիացմամբ, ապրուստի միակ միջոց հանդիսանում է սեփական աշխատավարձը:

Հարցին՝ արդյոք գյուղում կան երիտասարդ անհրաժեշտ կադրեր, ովքեր կարող են փոխարինել այս 6 աշխատակիցներին, Վ. Զոհրաբյանը պատասխանեց.

«Չեմ ժխտի, կադրեր շատ կան, բայց բոլո՞րն են լավ մասնագետ, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել: Երբեմն նաև հարակից շրջաններից են դիմում: Այնպես որ այստեղ հարցը կադրեր ունենալու կամ չունենալու խնդիրը չէ, թող օրենքը հստակ գրեն, որ որևէ մեկի իրավունքը չխախտվի»:

Նույն դպրոցի տարական դասարանի դասվար 63 ամյա Անահիտ Հարությունյանը, ով արդեն 44 տարվա աշխատանքային ստաժ ունի, տագնապով էր ընդունել իրեն աշխատանքից ազատելու մասին լուրը: Հիմա հանգիստ շունչ է քաշում, քանի որ ամեն ինչ, կարծես, սովորական հունի մեջ է ընկել:

«Ընդամենը մի քանի ամիս է, որ ես թոշակ եմ ստանում: Միայնակ կին եմ, թոշակն ու աշխատավարձն իմ ապրուստի միակ միջոցն է: Թոշակն էլ այնքան քիչ է, որ միայն դրանով գոյատևել էլ չես կարող, ուր մնաց ապրել: Երկու օր առաջ տնօրենը մարզպետարանում հրավիրված ժողովից եկավ ու մեզ ասաց՝ հանձնարարել են թոշակառու ուսուցիչներին գործից հանել: Բնականաբար, ըմբոստացանք. օրենսգրքում չկա կետ, որ կենսաթոշակային տարիքի հասած անձը պետք է անպայման ազատվի աշխատանքից», - նկատեց ուսուցչուհին:

5-12-րդ դասարանցիներին դասավանդող պատմության մասնագետ Անահիտ Հակոբյանն էլ իր կյանքի 40 տարիներն է նվիրել սերունդներ կրթելուն: Ասում է՝ ընտանիք չունի, իր աշխատավարձով ու թոշակով է ինքն իրեն պահում:

«Տնօրենը բոլորիս հետ նոր պայմանագիր կնքեց: Առայժմ բոլորս աշխատում ենք, հուսով եմ՝ հետագայում էլ կաշխատենք: Գիտեք, ամռան ընթացքում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բոլոր այն մարզերում, որտեղ ելույթ ունեցավ, հստակ ասաց՝ եթե թոշակառու մանկավարժն ի վիճակի է աշխատելու, գիտելիքները համապատասխանում են չափորոշիչներին, գործատուն գոհ է նրա աշխատանքից, ապա կարող է շարունակել աշխատել: Մենք էլ, այդ ամենը լսելով, հանգիստ խղճով շարունակել ենք մեր գործունեությունը: Ու հանկարծ սեպտեմբերի 10-ին հրահանգ է լինում մարզպետարանից, որ թոշակառուներին ազատեն՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով: Հավատացեք, շոկային վիճակի մեջ էինք: Հատկապես ես, որ ընտանիք չունեցող մարդ եմ: Հասկանում եմ, սերնդափոխություն է կատարվում, բայց ախր մենք էլ ենք ուզում ապրել: Ուրեմն, թող մեր պետական այրերը թոշակներն այնքան բարձրացնեն, որ և՛ երիտասարդներին սիրով ճանապարհ տանք, և՛ արժանապատիվ կյանքով ապրենք», - կոչ արեց նա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում 113 հոդվածի 11-րդ կետում սևով սպիտակի վրա գրված է` գործատուն իրավունք ունի աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում լուծելու աշխատողի հետ կնքված պայմանագիրը, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: 115 հոդվածի 1-ին կետով էլ հստակեցված է՝ գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

Դպրոցի 6 ուսուցիչները, կարելի է ասել, իրենց գործունեությունն այսօր շարունակում են սեփական համառության ու օրենքին տիրապետելու շնորհիվ, այնինչ շատերը կարող են գործատուի կամ նրանից առավել բարձր դիրքում գտնվողի մեկ հրահանգով վայրկյանների ընթացքում գործազուրկ դառնալ: Այն, որ այսօր երիտասարդներին մեծ տեղ է տրվում ու նրանց ուժերը խրախուսվում, գովելի է, սակայն ի՞նչ պիտի անի, օրինակ, 63-ը լրացած այն քաղաքացին, ում եկամտի միակ աղբյուրը նվազ թոշակն ու սեփական քրտինքով վաստակած աշխատավարձն է:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:59 LIVE. Նարեկ Սամսոնյանի նամակը փոխանցում են ԱՄՆ դեսպանին Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին

Տվյալ բաժնի վերջին նյութերը