Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

13/09/2018 17:38

Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը բացման խոսքով է հանդես եկել։

«Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի անց: Ուղիղ տասը տարի է անցել նաև այն պահից, երբ 2008թ. մարտի 28-ին Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Հայաստանի հովանավորած առաջին՝ 7/25 բանաձևը: Այդ ժամանակից ի վեր մենք կանոնավոր և հետևողական զարգացրել ենք կանխարգելման նորմատիվ շրջանակը: Ինձ համար հատկապես խորհրդանշական է այս քննարկմանը մասնակցել հարգարժան բանախոսների հետ միասին, ովքեր մեծ փորձ ունեն և խորապես նվիրված են կանխարգելման օրակարգն առաջ մղելուն՝ թե՛ միջազգային և թե՛, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Այս միջոցառումը տեղի է ունենում այս Խորհրդի միաձայն որոշման արդյունքում, ինչպես արտացոլված է 37/26 բանաձևի համապատասխան պարբերությունում:

1998թ․ ի վեր 20 տարի շարունակ Հայաստանը հետևողականորեն աշխատել է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողության ձևավորման ուղղությամբ։ Հետևապես, սա հնարավորություն է իմ այս նոր պաշտոնում և հենց այս ամբիոնից վերահաստատել Հայաստանի հստակ հանձնառությունը և վճռականությունը մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

Այս քննարկմանը պատիվ ունեմ շրջապատված լինել կանխարգելման հարցում բացառիկ համբավ և փորձառություն ունեցող անձանցով: Ցանկանում եմ շնորհավորել Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին նշանակման կապակցությամբ և հայտնել Հայաստանի անսասան աջակցությունը: Ես առանձնապես ուրախ եմ այս քննարկմանը մասնակցել Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ: Նյու Յորքում մենք բավականին հետևողական աշխատել ենք այս օրակարգի շուրջ, սկսած 2015 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 69/323 բանաձևով միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Միասին մենք հաստատակամ էինք միջազգային օրը որպես ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգի առաջմղման համար կարևոր հարթակ օգտագործելու հարցում: Այսօր բոլոր հարգարժան մասնակիցների հետ միասին մենք դա անում ենք Ժնևում:

Նախքան առաջ անցնելը և հաշվի առնելով, որ գալիք դեկտեմբերի 9-ը խորհրդանշում է Կոնվենցիայի 70-ամյակը, ես կցանկանայի հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Ռաֆայել Լեմկինին, ականավոր իրավաբանին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր ինքնիշխանության ստվար քողի ներքո սպանելու իրավունքի դեմ պայքարին, ցեղասպանության իրավական եզրույթի մշակմանը և ինքնիշխան պետություններին իրենց բնակչությունը ցեղասպանության հանցագործությունից պաշտպանելու հարցում պատասխանատու դարձնելուն: Իհարկե կցանկանայի հարգանքի տուրք մատուցել նաև այդ դաժանությունների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանությունների դեմ կանգնելու և դրանք կանխարգելելու դժվարագույն մարտահրավերն ընդունած յուրաքանչյուր ազգային և միջազգային գործչին, իրավապաշտպանին, փորձագետին և մասնագետին: Մասնավորապես ցանկանում եմ հիշատակել Բենջամին Ուիթաքերին, ով դեռևս 1985թ. «Ուիթաքերի զեկույց» ուղենշային փաստաթղթի մեջ առաջին անգամ նախաձեռնեց ցեղասպանությունների կանխարգելմանն առնչվող անաչառ միջազգային կառույցի ստեղծման գաղափարը: Ցավոք, երկար ժամանակ և նոր ցեղասպանություններ պահանջվեցին մինչև միջազգային հանրությունն ուշադրություն դարձրեց նրան, ինչ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը որակել էր որպես «հանցակցություն չարիքի հետ», և 2004թ. հաստատեց նրա առաջարկը ցեղասպանության կանխարգելման համար շոշափելի, բայց դեռևս համեստ մեխանիզմների վերաբերյալ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ խորհրդական Դիենգին և բոլոր նրա նախորդներին այս կազմակերպության գործելաոճն արձագանքումից կանխարգելմանը վերափոխվելու ուղղությամբ հետևողական քայլերի համար: Ցանկանում եմ շնարհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ցեղասպանության Կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով Հատուկ խորհրդականների համատեղ գրասենյակը պահպանելու հանձնառության, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ վաղ գործողությունների վճռական գործառույթներին ցուցաբերած մշտական աջակցության համար:

Սա 21-րդ դարն է: Այս տարի մենք նշում են 70 տարին, ինչ ընդունել ենք Կոնվենցիան և պարտավորվել այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են: Նման հանցագործությունների վերաբերյալ իրավական նորմերի անհրաժեշտության հարցում թերահավատներին ուղղված Լեմկինի փաստարկը ցեղասպանությունների թիրախային խմբի անվերադարձ կորստն էր, մինչդեռ ցեղասպանություն վերապրածներն ընդմիշտ զրկվում են իրենց ինքնության կարևորագույն մասից: Սա մենք գիտենք սեփական փորձից:

Դեկտեմբերի 9-ից չորս ամիս առաջ հիշեցնում եմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացման և դրան միանալու վերբերյալ հիասթափեցնող վիճակագրության մասին: Միավորված ազգերի կազմակերպության անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումն այս կարևորագույն միջազգային գործիքին: Կոնվենցիայի 70-ամյակի նախօրեին և որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում, Հայաստանը միանում է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին:

Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային հանցագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ: Կանխարգելումը նախևառաջ ենթադրում է իրավական և ինստիտուցիոնալ կարողություններ՝ հաստատակամորեն հիմնված պետությունների իրավասության ներքո գտնվող բոլորի հիմնարար մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և խթանման քաղաքական և բարոյական պատասխանատվության վրա: Բոլորի համար մարդու իրավունքներն ապահովելու անբավարար կարողությունները ստեղծում են ինքնությամբ պայմանավորված իրավունքների խախտման վտանգներ, որոնց ծայրահեղ դրսևորումը, ինչպես բոլորս շատ լավ գիտենք, ցեղասպանությունն է, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Մարդու հիմնարար իրավունքների հետևողական և վճռորոշ պաշտպանությունը սահմանում է կանխարգելելու պատասխանատվության հասկացությունը: Անշուշտ, կանխարգելումը պետք է դիտարկել որպես առաջին հերթին պատասխանատվություն ազգային մակարդակով: Ամուր ազգային կառույցները, ակտիվ, բազմազան և առողջ քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը և գիտական շրջանակները նպաստում են թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միջազգային մակարդակում կանխարգելումը պահանջում է շարունակական և միասնական մոտեցում և գործողություններ բոլոր ուղղություններով՝ փոխկապակցված անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների երեք հիմնասյուներով: Մարդու իրավունքները և ՄԱԿ համակարգի ներքո կանխարգելիչ մեխանիզմները տարիներ շարունակ ձևավորել են ռիսկային իրավիճակների կանխատեսման, վաղ նախազգուշացման նշանների հավաքագրման ու ուսումնասիրման և անդամ երկրներին տեղեկացման զգալի կարողություններ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մեխանիզմների դերը և գործառույթները, Գերագույն հանձնակատարի գրասենյակը, հատուկ ընթացակարգերը, պայմանագրային մարմինները և Համընդհանուր պարբերական զեկույցի գործընթացն արժանի են մշտական ուշադրության և կիրառման, քանի որ դրանք իրապես լիովին համապատասխանում են վաղ կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների ապահովելուն: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, մասնավորապես, Հատուկ խորհրդականի գործնական առաջարկների վրա, որոնք վերաբերում են ՄԱԿ շրջանակներում պարբերաբար և համակարգված մոտեցմանը՝ ուղղված տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանը և վաղ նախազգուշացման նշանների տարածմանը, ինչպես նաև վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի զարգացման ուղղությամբ տարածաշրջանային կառույցներին և անդամ պետություններին աջակցելուն: Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի համակարգը պետք է վճռական լինեն՝ արձագանքելու խտրականության բոլոր դրսևորումներին և խոցելի խմբերի թիրախավորմանը, ատելության քարոզին, ծայրահեղականությանը և ատելություն սերմանելուն: Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնարար խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը:

Եվ վերջում, պարոն նախագահ, մարդու իրավունքների հարգանքի մշակույթի խրախուսման հարցում կրթության դերը կանխարգելման անփոխարինելի գործառույթներից է: Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: 2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք երրորդ գլոբալ ֆորումը կհամախմբի մի շարք գիտնականների և ցեղասպանության կանխարգելման մասնագետների և մասնավորապես կենտրոնացած կլինի կրթության դերի վրա: Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: Խոսքս կավարտեմ վերահաստատելով այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:53 Նոյեմբերի 19-ին համաներմամբ ազատ է արձակվել 498 դատապարտյալ Այսօր, 19:44 Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. Փաշինյան Այսօր, 19:37 «Սասնա Ծռերը» ներկայացրել է նախընտրական ամբողջական ցուցակը Այսօր, 19:35 Հաշուքջիի գործի պատճառով Գերմանիան արգելել է Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիների մուտքը երկիր Այսօր, 19:28 «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր Այսօր, 19:25 Եմենի իշխանությունները պատրաստ են Շվեդիայում խաղաղ բանակցությունների մասնակցել Այսօր, 19:18 Ցավում ենք, որ պարոն Իոննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված եզրահանգումներ. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Այսօր, 18:57 Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել Այսօր, 18:44 «Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել.մանրամասներ Այսօր, 18:30 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մարտունիի ավագ պրոցի, Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին (Լուսանկարներ) Այսօր, 18:22 Կուրցն անհրաժեշտ է համարել ԵՄ-ին Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը Այսօր, 18:15 Արտակ Զեյնալյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի պահման պայմաններին առնչվող հարցեր Այսօր, 18:13 Ամփոփվել է #myacbabank արշավը Այսօր, 18:02 «Ինտերը» 15 մլն եվրո կառաջարկի «Բրեշիին»՝ 18-ամյա Տոնելիի համար Այսօր, 17:55 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 17:48 Վալերիյ Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 17:42 Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում Այսօր, 17:35 Երևանում սկսվում է հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով Այսօր, 17:22 Հայտնի է, թե որ քաղական ուժը որ համարի ներքո կմասնակցի ընտրություններին Այսօր, 17:19 Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին Այսօր, 17:13 Հավանություն է տրվել ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին Այսօր, 17:04 Կքննարկվի Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները Այսօր, 16:50 Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ. Արմեն Աշոտյան Այսօր, 16:46 Կապանում բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 16:40 Արտաբյուջեներից պետք է հրաժարվել. Արարատ Միրզոյան Այսօր, 16:25 Գերմանական ոստիկանությունն ազատել է պատանդ կնոջը Այսօր, 16:14 Տեղադրվել են դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները Այսօր, 16:07 Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին Այսօր, 15:55 «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Կասերեսին Այսօր, 15:48 Կառավարությունում «խոպանչիներին հարկելու» մասին որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. ՊԵԿ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 15:45 Թալիբները Քաթարում հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ Այսօր, 15:40 Ֆիննական ոստիկանությունը կարող է հետաքննություն իրականացնել Nordea բանկի դեմ Այսօր, 15:34 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:26 Գերմանիայի Բոհում քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել Այսօր, 15:20 Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ «խոպանչիներին հարկելու» մասին Այսօր, 15:15 Bank of America-ն այլևս չի հավատում նավթին Այսօր, 15:09 Ցուկերբերգն իջել է Bloomberg-ի վարկանիշի վեցերորդ հորիզոնական Այսօր, 15:03 Մակրոնը կոչ է արել Եվրոպային խոշոր տերությունների սպառնալիքին դիմակայել Այսօր, 14:57 Ինչպես քվեարկել ընտրություններում. ԿԸՀ-ն ներկայացրել է կարգը (Տեսանյութ) Այսօր, 14:51 Ես ասում եմ «վաու». Թրամփը՝ Սպիտակ տանն ապրելու մասին Այսօր, 14:47 Ինձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան Այսօր, 14:42 Ստամբուլում կայանալու է Պուտին-Էրդողան հանդիպումը Այսօր, 14:36 Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի Այսօր, 14:30 Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:24 Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ տուժած մարդկանց թիվը հասել 400-ի Այսօր, 14:18 Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 14:10 Գերմանիայի երկնքում երկու օդանավ է բախվել Այսօր, 14:04 «Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով առաջ գնանք». Շարմազանովն արդեն Facebook-ում է (Տեսանյութ) Այսօր, 13:56 Հո՜ւ-հա՜, դը՜մփ-դը՜մփ գոռալո՞վ գնալ ընտրություն կատարել... մենք Մադագասկարը չենք, ոչ էլ՝ Ֆինլանդիան. Արտակ Զաքարյան Այսօր, 13:52 Մահացել է Վլադիմիր Ժուռավլյովը Այսօր, 13:45 Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո Այսօր, 13:38 ՀՀԿ-ն կլինի այն քաղաքական ուժը, որն անընդհատ թույլ չի տա, որ իշխանությունը ծրագրից շեղվի. Արտակ Դավթյան Այսօր, 13:32 Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Այսօր, 13:26 Լինելով խորհրդարանում՝ մենք օգնելու ենք, որ իշխանությունները հնարավորինս զերծ մնան ճնշումներից. Արտակ Զաքարյան Այսօր, 13:20 Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Այսօր, 13:12 Գվատեմալայում տարհանում է իրականացվել հրաբխի հետևանքով Այսօր, 13:03 Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (Տեսանյութ) Այսօր, 13:01 Փարիզում բողոքում են Apple Store-ի բացման դեմ Այսօր, 12:54 Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Հովհաննիսյանին Այսօր, 12:47 Կառավարության նոր նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 ՀՅԴ-ն իշխանության մաս կազմեց կառավարության հետ, ճանապարհի կեսին որոշեց ընդդիմություն դառնալ. Վահրամ Բաղդասարյան Այսօր, 12:36 Ավտովթար՝ Գեղարքունիքիում. պայմանագրային զինծառայողն Opel-ով հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր Այսօր, 12:29 ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա Այսօր, 12:20 Կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը. Վահրամ Բաղդասարյանը` ՀԱՊԿ քարտուղարության մասին Այսօր, 12:15 Վոլգոգրադում հիվանդանոցից հրդեհի հետևանքով 500 մարդու են տարհանել Այսօր, 12:09 Այս պահի դրությամբ հարկեր «հորինելը» անտեղի եմ համարում. Վահե Էնֆիաջյանը` ՊԵԿ նախագծի մասին Այսօր, 12:01 ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում. Էնֆիաջյան Այսօր, 11:59 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել Այսօր, 11:57 ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ Այսօր, 11:51 Հույս ունեմ՝ ընտրական ասողների ինտստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի. Նիկոլ Փաշինյանը՝ Մարտունիում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Ընտրությունները կանցկացվեն առանց ընտրակեղծիքների, բայց ամենևին չի նշանակում, թե կլինեն ժողովրդավարական. Ռուստամյան Այսօր, 11:36 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով փակ է Այսօր, 11:29 Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան Այսօր, 11:26 Տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել էր Գեղարքունիքի մարզի ճանապարհների աղբը (Տեսանյութ) Այսօր, 11:17 Նեթհանյահուն ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը Այսօր, 11:09 Սիմոն Մարտիրոսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին Մարտունիում (Տեսանյութ) Այսօր, 11:07 Նիկոլ Փաշինյանը Մարտունիում մասնակցում է դպրոցի բացմանը Այսօր, 10:58 «Խոպանից» եկամուտ ստացած քաղաքացիները պարտավոր են այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը. ՊԵԿ-ի նախագիծը Այսօր, 10:49 Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի (Տեսանյութ) Այսօր, 10:36 Արտակ Զեյնալյանի հետագա պաշտոնավարումը կախված է ընտրությունների արդյունքներից (Տեսանյութ) Այսօր, 10:31 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 10:20 Խոշոր հրդեհ՝ Վլադիվոստոկում. փլուզվել է առևտրի կենտրոնի տանիքը Այսօր, 09:52 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:41 Շիրակի մարզում սպասվում են ջրանջատումներ Այսօր, 09:32 Շղթայական ավտովթար` Բագրատունյաց պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 09:20 Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան 17/11/2018 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ 17/11/2018 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) 17/11/2018 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) 17/11/2018 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել 17/11/2018 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով 17/11/2018 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը 17/11/2018 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը 17/11/2018 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի 17/11/2018 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է 17/11/2018 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) 17/11/2018 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է 17/11/2018 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին 17/11/2018 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը 17/11/2018 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը