Վարչապետը Փարիզում ծաղկեպսակ դրեց Կոմիտասի հուշարձանին (Տեսանյութ, լուսանկարներ)
13/09/2018 21:43

Վարչապետը Փարիզում ծաղկեպսակ դրեց Կոմիտասի հուշարձանին (Տեսանյութ, լուսանկարներ)

Երկօրյա աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ծաղկեպսակ դրեց Կոմիտասի հուշարձանին։

Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, Ն.Փաշինյանին ուղեկցում էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Սեպտեմբերի 14-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Նույն օրը Ն.Փաշինյանը կհանդիպի «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։

Քաղաքապետարանում նախատեսված է Ն.Փաշինյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ն.Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը Փարիզում ծաղկեպսակ դրեց Կոմիտասի հուշարձանին (Տեսանյութ, լուսանկարներ)