Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանեց Փարիզ (լուսանկարներ, տեսանյութ)
13/09/2018 19:28

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանեց Փարիզ (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր ժամանեց Ֆրանսիա։

Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը Փարիզից, «Բուրժե» օդանավակայանում Ն.Փաշինյանին դիմավորեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմը։

Ն.Փաշինյանն այսօր ծաղկեպսակ կզետեղի Կոմիտասի հուշարձանին։

Սեպտեմբերի 14-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։

Նույն օրը Ն.Փաշինյանը կհանդիպի «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։

Քաղաքապետարանում նախատեսված է Ն.Փաշինյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Ն.Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանեց Փարիզ (լուսանկարներ, տեսանյութ)