ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից

14/09/2018 11:41

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից


ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ փակ բաժնետիրական ընկերությունն առաջինն է Հայաստանում սկսել էլեկտրամոբիլների ձեռքբերման լիզինգային ֆինանսավորումը։ Դա ընկերության «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի և հաճախորդների համար ենթաբրենդի շահավետության ու շուկայում ընկերության տեսլականի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո հունիսից սկսել է իրականացնել էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիր։ Ծրագրի իրականացման և էլեկտրամոբիլների (մասնավորապես, հասասրակակն փոխադրամիջոցների) շուկայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ և նախադրյալներ կան։

«Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո արդեն իրականացվել է էլեկտրամոբիլների ձեռքբերման երկու գործարք, որոնք վերաբերում են օգտագործված Nissan Leaf ավտոմեքենաներին։ Դրանք ներմուծվելու են ձախ ղեկով և լիցքավորվելու են ընդհանուր էլեկտրասուցման 220 վոլտ ցանցի վարդակից։ Մեր գործընկերը պատրաստվում է իրականացնել էլեկտրամոբիլների տեխնիկական, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ, ինչը լիզինգի այս ոլորտի ամենամեծ ռիսկը զսպող գործիքն է։

Էլեկտրամոբիլների լիզինգի ոլորտում ոչ թե խոչընդոտներ կան, այլ շատ աշխատանք ունենք ոչ միայն մենք, այլև՝ ապագայում էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ենթակառուցվածքներ ստեղծող կառույցները, տրանսպորտի նախարարությունը, Երևանի քաղաքային և մարզային իշխանությունները։ Էլեկտրամոբիլ գնողի համար պետք է ստեղծվեն այն ենթակառուցվածքները, որոնք նրան թույլ կտան ստանալ այդ մեքենան գնելու գործարքին բնորոշ բոլոր առավելությունները։ Խոսքը, մասնավորապես, էլեկտրական լիցքավորման կայանների առկայության և խտության մասին է, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է լինեն գազալցակայաններին և բենզալցակայաններին կից, քանի որ դրանք արդեն իսկ ավելի պատրաստ կլինեն էլեկտրալիցքավորման ծառայությունների մատուցմանը, իսկ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն արդեն պատրաստ է լիցքավորման սարքերի լիզինգով տրամադրմանը։ Ընդ որում, ըստ միջազգային ստանդարտների, էլեկտրական լիցքավորման կայանները ճանապարհներին պետք է տեղադրված լինեն միմյանցից 60-100 կմ հեռավորության վրա։

Անձամբ ես էլեկտրամոբիլների շուկայի զարգացման շարժ տեսնում եմ, քանի որ Երևանի որոշ բիզնես-կենտրոնների կայանատեղիներում արդեն իսկ գործում են անվճար էլեկտրալիցքավորման կայաններ, դրանք տեղադրվել են քաղաքի նաև մի քանի այլ վայրերում։ Բացի այդ, մեր կազմակերպության հետ համագործակցող 11-12 ավտոդիլեր ընկերություններն իրենց տեսականիում ունեն 1-2 էլեկտրամոբիլ և հիբրիդային շարժիչով ավտոմեքենա։

Խնդիր է այն, որ այսօրվա մեր հաճախորդի պատկերացմամբ՝ էլեկտրամոբիլները թանկ արժեն, բայց նա նաև չի պատկերացնում, թե ինչի համար է վճարելու. երբ էլեկտրամոբիլների սպասարկման ծառայությունները լիարժեք գործեն, կարծում եմ, որ մեր հաճախորդը մեծ հաճույքով կգնի էլեկտրամոբիլ՝ հաշվի առնելով գնման լիզինգային շահավետ տարբերակը։ Էլեկտրամոբիլների կիրառման ընդլայնումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար։ Այնպես որ, կարծում եմ, որ շուտով ավտոմեքենաների լիզինգի մեր պորտֆելի գերակշիռ մասը բաժին կընկնի էլեկտրամոբիլներին։  

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը։  Հանդիպել ենք մատակարար տարբեր ընկերությունների, մասնավորապես, Ռուսաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Վիետնամի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հասարակական փոխադրամիջոցը (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ) միշտ եղել է  մեր ֆինանսավորման առարկաների ցանկում, և եթե առաջանա էլեկտրական հասարակական փոխադրամիջոցների պահանջարկ, մենք մեր պրոդուկտը կկառուցենք դրան համապատասխան, տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքային և մարզային իշխանություններին ծառայությունը կմատուցենք այնպես, որ այն շահավետ լինի բոլոր կողմերի՝ ներառյալ տրանսպորտային ծառայություններից օգտվող սպառողի համար։ 

Քանի որ ներկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում են Երևանի նոր երթուղային ցանցի մշակման ուղղությամբ, կարծում եմ, այստեղ նույնպես ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ին կարող են օգտակար լինել քննարկումները՝ որպես ոլորտի հիմնական ֆինանսավորող և մատակարար ընկերությունների լայն շփումներ ունեցող սուբյեկտի։

- Լիզինգառուի համար ո՞ր ասպեկտներով է շահավետ «Գրին Լիզինգ» ենթաբրենդից օգտվելը։

- Առհասարակ, կարգախոսի հիմքում դրված է հենց այս տրամաբանությունը՝ «Շահավետ բոլոր իմաստներով»։ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի զարգացման նպատակով ընկերությունը դիմեց այնպիսի քայլերի, որ կարողանա ֆինասավորման ավելի մատչելի պայմաններ առաջարկել հաճախորդներին։ Դա էին թելադրում նաև այն միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնցից մենք ռեսուրս էինք ներգրավում։ Դրանք, այլոց համեմատ, մի փոքր էժան են, թեև այդ ռեսուրսների ներգրավման գործընթացը բավականանին աշխատատար է՝ ներառելով տեխնիկական աջակցությունը, խորհրդատվությունը, էներգաաուդիտը, գնահատումները։

Հաճախորդների համար «Գրին Լիզինգ»-ը շահավետ է տարեկան տոկոսադրույքի տեսանկյունից, քանի որ այն 1-1.5 տոկոսով ցածր է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի ստանդարտ  ծրագրերի ֆինանսավորման տոկոսադրույքից։  Բացի այդ, ավելի երկար են ֆինանսավորման ժամկետները, քանի որ «Գրին Լիզինգ»-ով ձեռք են բերվում այն հիմնական միջոցները և սարքավորումները, որոնց ամորտիզացիոն կյանքն ավելի երկար է։ Թերևս դա է պատճառը, որ ենթաբրենդի ծառայություններից սկսել են օգտվել նաև կառուցապատող ընկերությունները, քանի որ, նոր կառուցվող շենքերի տանիքներին արևային պանելներ տեղադրելուց հետո նրանք մրցակցային առավելություն են ստանում ավելի բարձր գնով բնակարան առաջարկելու տեսանկյունից։

Պետք է նաև ուրախությամբ տեղեկացնեմ, որ օգոստոսի վերջին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ կնքված պայմանագրով գործարկել ենք «Գրին Լիզինգը՝ գումարի վերադարձով» ծրագիրը, որի շրջանակում «Գրին Լիզինգով» հիմնական միջոցների ֆինանսավորման ցանկացած գործարքի ժամանակ կարողանում ենք առաջարկել դրա գումարի 10 տոկոսի միանվագ վերադարձ (cashback) պայամանագրի կնքման պահին: Եվ վերադարձը կատարվում է դրամաշնորհի տեսքով, ինչը նշանակում է խրախուսել այն հաճախորդներին, որոնք նախընտրել են Կանաչ նախագիծը և ձեռք են բերել էներգախնայող սարքավորում կամ տրանսպորտային միջոց։ Սա ՎԶԵԲ-ի հետ 2016 թվականին հաջողությամբ իրականացված «Էներգոկրեդիտ» ծրագրի շարունակությունն է, և ակնկալում ենք, որ երկրորդ ծրագիրն էլ կընթանա նույնքան հաջող՝ մասնավորապես, առանց «վատ վարկերի»։

«Գրին Լիզինգ»-ի շրջանակում մենք նույնպես Գերմանա-հայկականաև հիմնադրամի ծրագրի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի միջոցներով  իրականացնում ենք չգազիֆիկացված համայնքների ֆինանսավորումը. եթե սովորաբար մեր ընկերությունը 10-20 տոկոս կանխավճար է գանձում արևային կայանների և  ջրատաքացուցիչների լիզինգի ժամանակ, ապա այս ծրագրի պարագայում կանխավճար չի գանձվում։

«Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծառայությունների կազմում իր ուրույն տեղն ունի անվճար էներգաաուդիտը, որը մյուս առավելությունն է. դրանով մենք ցանկացած տնտեսվարող սուբյեկտի կամ անհատի կարողանում ենք երկու բանկային օրվա ընթացքում թղթային կրիչով տրամադրել հաշվարկ, թե ինչ օգուտ ինքը կունենա Կանաչ նախագծից օգտվելու արդյունքում։ Ընդ որում, այս պարագայում մեր կարգախոսն է՝ «Փոխարինե՛ք  Ձեր հոսանքի վճարումները լիզինգի վճարումներով» ։ Այսինքն՝ արևային կայան կամ ջրատաքացուցիչ տեղադրելուց հետո սուբյեկտը 5 կամ 7 տարի հոսանքի վճարումների փոխարեն վճարելու է լիզինգի տոկոսագումարները, իսկ ժամկետի ավարտից ունենալու է անվճար հոսանք կամ տաք ջուր։

- Ձեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մրցակիցներ չունի։

- Իհարկե, մենք կուզենայինք մրցակիցներ ունենալ։ Դա առաջխաղացման շատ լավ հնարավորություն կտար լիզինգատուին, լիզինգառուին և մատակարարներին։ Մրցակցությունն աճ է ենթադրում, նպաստում է, որ աշխատակիցները զարգացնեն մասնագիտական հմտությունները, շուկայում լինեն նույն ծառայության մի քանի առաջարկներ , և տնտեսվարողն ունենա ընտրելու հնրավորություն։

Մենք ողջունում ենք նոր խաղացողների մուտքը շուկա, պատրաստ ենք կիսվել փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ, չենք պատրաստվում զիջել մեր առաջատարի դիրքերը շուկայում։ Այսպես, 2018թ․ հունիսի վերջի ցուցանիշներով՝ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը տիրապետում է Հայաստանի լիզինգի շուկայի մոտ 82 տոկոսին, 18 տոկոսն զբաղեցնում են լիզինգի ծառայություններ մատուցող  5 վարկային կազմակերպություններ և 11 բանկեր։ Մյուս կողմից՝ շուկայում մատուցվում են լիզինգային գործարքին նման, բայց դրան փոխարինող ծառայություններ, և հաճախորդը հաճախ շփոթության մեջ է ընկնում, որովհետև ներկայացվում է մի ծառայություն, վաճառվում՝ մյուսը։ Կոռեկտ լինելու համար կասեմ, որ ակնկալում եմ իսկական լիզինգային ծառայությունների մրցակցություն, որովհետև սա է հաճախորդի պահանջմունքը, և նա անպայման ուզում է տեսնել միջինժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորում և կոնկրետ լիզինգի առարկայով ապահովված՝ առանց լրացուցիչ գրավների ու երաշխիքների գործարք, որը կարտացոլվի հարկային և ֆինանսական հաշվապահությունում և հնարավորություն կտա շատ ծախսեր արտացոլել ու դրանից ստանալ տնտեսական և ֆինանսական արդյունք։

Եվ, այնուամենայնիվ, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի կողմից մատուցվող ոչ ֆինանսական՝ ապահովագրական, բանակցային, մաքսային, տրանսպորտային և այլ ծառայություններ ներառող փաթեթային լուծումն է մեզ դարձնում շուկայի բացարձակ առաջատար։

Բարեբախտաբար, այս ոլորտում էլ արդեն կան որոշակի տեղաշարժեր, հաճախորդներն իրենք են թելադրում, որ շուկայում լինեն նման ծառայություններ մատուցող մի քանի սուբյեկտներ, իսկ մենք պատրաստակամ ենք նմանատիպ ծառայություններ մատուցելու գործում օգտակար լինել մեր գործընկերներին։ Այսպես, մեր ընկերությունը 2018թ. հունվարի 1-ից զարգացնում է նոր՝ նախագծերի համաֆինանսավորման ուղղությունը, և այստեղ համագործակցում ենք տարբեր ֆինանսական կառույցների հետ. այն դեպքում, երբ ֆինանսական կառույցը չունի իր գործիքակազմում լիզինգային ծառայություն, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն առաջարկում է կատարել տվյալ նախագծի լիզինգավորման մասը։ Այդպիսով, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը, լինելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ֆինանսական խմբի անդամ, ֆինանսավորում է և՛ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, և՛ այլ ֆինանսական հաստատությունների պորտֆելները։ Դա նպաստում է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման դիվերսիֆիկացմանը՝ ապահովելով այս կամ այն մասնագիտացված ծառայությունը մատուցող սուբյեկտի ընտրության հնարավորություն։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:30 ՃՏՊ՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ. կա զոհ 15/11/2018 20:00 Ճապոնիայում նշել են սպորտի օրը (Տեսանյութ) 15/11/2018 19:30 Շոտլանդիայում կոչ են արել կասեցնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը 15/11/2018 19:19 Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին 15/11/2018 19:09 Դանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանի գործողություններն անվանել է անվտանգության սպառնալիք 15/11/2018 18:56 ԱՄՆ-ում iPhone X է պայթել թարմացումների ժամանակ 15/11/2018 18:49 Եթե Տավուշում գտնեմ ինձ նման պայքարող 10 հոգի, ինձ հաղթած կհամարեմ. Անահիտ Մութաֆյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով 15/11/2018 18:29 Քոչարյանի փաստաբանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ակտիվիստները Մարտի 1-ին կրակում՝ ավտոբուսների հետևում թաքնված 15/11/2018 18:27 Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորություն. Արմեն Սարգսյան 15/11/2018 18:19 Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան 15/11/2018 18:11 Հայտնի բանաստեղծը դանակահարությունից հետո հոսպիտալացվել է 15/11/2018 18:10 Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ) 15/11/2018 18:06 Փոխքաղաքապետի անակնկալ ստուգայցը մանկապարտեզներում թերություններ է բացահայտել 15/11/2018 18:03 Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ 15/11/2018 17:50 Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում 15/11/2018 17:46 Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Հաշուքջիի սպանության մեղավորների համար 15/11/2018 17:34 Վճռաբեկ դատարանը քիչ անց կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը 15/11/2018 17:32 «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. Վահան Կոստանյան 15/11/2018 17:29 Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար 15/11/2018 17:21 Մեյը բացառել է Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվեի անցկացումը 15/11/2018 17:16 Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար 15/11/2018 17:03 Վաչագան Ղազարյանը կալանավորվեց 15/11/2018 17:00 «Արփի գազ»-ը և «Գլաձոր Մ.Գ.Հ.»-ը 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ. քրգործեր են հարուցվել 15/11/2018 16:55 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա 15/11/2018 16:45 «Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի լավագույն հարձակվողին 15/11/2018 16:41 Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի. Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 15/11/2018 16:34 Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները 15/11/2018 16:27 Ավստրալիայում ասեղներ են գտել երկու փաթեթ տանձի մեջ 15/11/2018 16:16 Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բալետի արտիստ Վահագն Մարգարյանի բուժմանն աջակցելու նպատակով հաշվեհամար է բացվել 15/11/2018 16:08 ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է. Արմեն Աշոտյան 15/11/2018 16:00 Դեսպան. Ավստրիան հետաքրքրված է ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորմամբ 15/11/2018 15:54 Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում. բողոքարկելու ենք դատախազություն. Իոաննիսյան 15/11/2018 15:46 Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում 15/11/2018 15:39 Սաուդցի գլխավոր դատախազը հայտնել է, թե ով է Հաշուքջիի սպանության պատվիրատուն 15/11/2018 15:28 Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում. Վահրամ Բաղդասարայանը որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրվում է Լոռիում 15/11/2018 15:20 Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է 15/11/2018 15:16 Մենք խնդիր ունենք երկրորդ տեղն ընկնելու, դրա համար ենք պայքարելու. Էդմոն Մարուքյան 15/11/2018 15:14 Մարտինոն 4 տարով կգլխավորի Մեքսիկայի հավաքականը 15/11/2018 15:01 Իրաքցի եղբայրները Lamborghini են հավաքել (Տեսանյութ) 15/11/2018 14:55 Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք. Շարմազանովը՝ Մարուքյանին 15/11/2018 14:49 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ 15/11/2018 14:46 Գերմանիայի ԱԳՆ-ն Կիևին հորդորում է փակել «Միրոտվորեց» կայքը 15/11/2018 14:42 «Իմ քայլը» ընտրություններին կմասնակցի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով. Հրաչյա Հակոբյան 15/11/2018 14:39 Մոսկվայում մտադիր են անվարորդ մետրո գործարկել 15/11/2018 14:34 Այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները. Աշոտյան 15/11/2018 14:28 ԱՄՆ-ի քաղաքային իշխանություններն «առանց պատճառաբանելու» բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատել են 15/11/2018 14:23 Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման համար. Քաղաքագետը՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին 15/11/2018 14:16 ԱՄՆ-ն նախատեսում է վերանորոգել Աֆղանստանում ռուսական ուղղաթիռները 15/11/2018 14:08 Ինդոնեզիայի նախագահն ակնկալում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուտափույթ ստեղծում 15/11/2018 14:02 Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին 15/11/2018 13:55 Տոմսկի շրջանում բացահայտվել է Սիրիայում ԻՊ-ի համար գումար հավաքող խմբավորում 15/11/2018 13:47 Տուսկը հայտնել է, թե երբ է կայանալու Brexit-ի հարցով Եվրախորհրդի գագաթաժողովը 15/11/2018 13:39 Նավթի համաշխարհային գներն աճում են 15/11/2018 13:34 Բելգիայում մեկնաբանել են Brexit-ի համաձայնագրի նախագիծը 15/11/2018 13:27 Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը. Արցախի ԱԳՆ 15/11/2018 13:22 Նիկոլ Փաշինյան․ Մենք պետք է աշխատենք, որ «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչվի 15/11/2018 13:18 Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 15/11/2018 13:11 Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մասին (Տեսանյութ) 15/11/2018 13:03 Ներկա փուլում ՀՀ ներկվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան 15/11/2018 13:00 ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել 15/11/2018 12:53 Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ և ասում՝ մենք ուզում ենք ամուսնանք, կա արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ՝ նրանց ամուսնությունը կգրանցվի. Փաշինյան 15/11/2018 12:53 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15/11/2018 12:47 Կառավարության անդամների ճեպազրույցները լրագրողների հետ 15/11/2018 12:40 Արագածոտնի և Արմավիրի որոշ համայնքներում ջուր չի լինի 15/11/2018 12:31 Ալժիրում ֆուտբոլային հանդիպումից հետո ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել 15/11/2018 12:20 Կառավարությունը չհամաձայնեց հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը 15/11/2018 12:17 Ուժը կորցրած է ճանաչվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վարչատարածքային պատկանելությամբ սահմանափակող դրույթը 15/11/2018 12:11 Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ 15/11/2018 12:00 Կալիֆոռնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 58-ի 15/11/2018 11:53 Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց. նախագիծը հաստատվեց 15/11/2018 11:48 «Չելսին» Քեյհիլին ձմռանը վարձակալության կհանձնի 15/11/2018 11:43 Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ 15/11/2018 11:39 Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան 15/11/2018 11:26 270 միլիոն 858 հազար դրամ՝ «Վարդաշեն», «Նուբարաշեն» ու «Սևան» ՔԿՀ-ներում վերանորոգումներ անելու համար 15/11/2018 11:21 Կանադայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 25 մարդ է տուժել 15/11/2018 11:14 Ակցիա՝ Կառավարության դիմաց. Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը 15/11/2018 11:10 Մի շարք համայնքներում մինչև վեց ժամ լույս չի լինի 15/11/2018 11:01 Սա համարում եմ անձնական վիրավորանք. Սամվել Ֆարմանյանը՝ Ալեն Սիմոնյանին 15/11/2018 10:54 ԱԺ քառօրյա նիստը 15/11/2018 10:41 Ձեր առաջարկած նախագծի ընդունումը բերելու է «բեսպրիձելի». Զոհրաբյանը՝ Ֆարմանյանին 15/11/2018 10:33 Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ 15/11/2018 10:25 ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր 15/11/2018 10:17 Քվորում չապահովելու պատճառով խորհրդարանը չի կարողանում շարունակել աշխատանքները 15/11/2018 10:10 ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ. Վիգեն Սարգսյան 15/11/2018 09:59 «Ժամանակ». Հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը դառնանք 15/11/2018 09:54 «168 Ժամ». Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ. Վերլուծաբան 15/11/2018 09:49 «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտի մասին. ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի 15/11/2018 09:45 «Ժողովուրդ». Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ 15/11/2018 09:41 «Փաստ». Փաշինյանին «շանս տվողները» 15/11/2018 09:39 «Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են 15/11/2018 09:36 «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է 15/11/2018 09:33 «Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի 15/11/2018 09:30 «Ժամանակ». Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցի պատճառով Ծառուկյանն աշխատանքից ազատել է Պետրոս Ղազարյանին 14/11/2018 20:15 Նոր կեղծիքներ փաստերի փոխարեն. Fip.am-ը շարունակում է մոլորեցնել ընթերցողին 14/11/2018 20:15 Դուբայի ոստիկանները թռչող մոտոցիկլետներ են փորձարկում (Տեսանյութ) 14/11/2018 20:00 Բարձրակարգ նորաձևություն՝ աղբից (Տեսանյութ) 14/11/2018 19:38 Ավստրալիայում երեք մարդ ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչվել 14/11/2018 19:27 Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան կենտրոնացած է Ռուսաստանի հետ երկխոսության վրա 14/11/2018 19:19 Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ 14/11/2018 19:17 Հրապարակվել է ՀՀԿ ընտրական ցուցակը

Տվյալ բաժնի վերջին նյութերը