14/09/2018 17:02
Ֆրանսիայում անհայտ անձն, «Ալլահ աքբար» բղավելով, մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆրանսիայի Նիմ քաղաքում անհայտ անձը մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել փողոցում կանգնած մարդկանց՝ բղավելով «Ալլահ աքբար»։
Մեքենան բախվել է արգելապատնեշին, տուժել է 2 մարդ։
Հայտնի է, որ այս օրերին Նիմ քաղաքում փառատոն է անցկացվում։ Peugeot մակնիշի մեքենայով վարորդը մխրճվել է շուրջ 50 հոգուց բաղկացած ամբոխի մեջ, մարդիկ կանգնած են եղել փողոցի բարերից մեկի հարևանությամբ։
Տղամարդը փորձել է փախչել, սակայն ականատեսները հասցրել են բռնել նրան։ Նիմի դատախազ Էրիկ Մաուրելի խոսքով՝ ձերբակալման պահին վարորդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանությունն ահաբեկչության վարկածը դեռևս հիմնական չի համարում։ Ձերբակալվածը երբևէ չի կասկածվել ծայրահեղական հայացքների համար, այժմ նրան մեղադրանք է առաջադրված սպանության հոդվածով։