14/09/2018 15:47
Պեսկով. Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կհանդիպեն Սոչիում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Սոչիում, հայտնում է ТАСС-ը:
«Այո՛, այդ հանդիպումը հնարավոր է, և այն նախապատրաստվում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին:
Նա հաստատական պատասխան է տվել բանակցությունների վայրին ու ամսաթվին վերաբերող հարցերին՝ Սոչի, սեպտեմբերի 17: