
15/09/2018 12:36
Սեպտեմբերի 15-ը կարող է ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում ամենատաք օրը լինել
Սեպտեմբերի 15-ը կարող է ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում ամենատաք օրը լինել, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում:
Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան», - նշել է Սուրենյանը։