15/09/2018 09:49
«Ժամանակ». Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հարցաքննվել է Մարտի 1-ի քր.գործով
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր:
«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս», - ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, հատկապես Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, դրանից հետո Աբգարյանի մայրը ԶԼՄ-ների հետ զրույցում պնդել էր, որ Քոչարյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Գրիգոր Գրիգորյանը։
«Ես չեմ կարծում, որ կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ, և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում», - ասաց նա»: