15/09/2018 09:52
«Հրապարակ». ԲՀԿ ակտիվը Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել է ընդհանուր համաձայնության
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։ Այդպիսով՝ բազմաթիվ հավակնորդների շարքում ընտրությունը կանգ է առել «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Վահե Մովսիսյանի վրա, որն անկուսակցական է, մոտ 30 տարեկան։ «Մեր թեկնածուն բազմակողմանի զարգացած է, մասնագիտական կրթությունից բացի ունի երաժշտական կրթություն, ջութակ ու դաշնամուր է նվագում», - մեր լրագրողին ասել է Հրանտ Դավթյանը»: