15/09/2018 11:20
Կանադան կարող է երկարաձգել իր ռազմական առաքելությունն Իրաքում
Իրաքում Կանադայի առաքելության հրամանատար գեներալ Քոլին Քիվերն ասել է, որ Օտտավան կարող է երկարաձգել երկրում ռազմական կոնտինգենտի ներկայության մանդատը: Զինծառայողի հայտարարությունը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Canadian Press գործակալությանը:
Գեներալի խոսքով՝ Իրաքի կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո էլ անվտանգության ապահովման հարցում ապավինելու է Կանադային և միջազգային այլ գործընկերներին:
«Նրանք խոստովանում են, որ անվտանգության ապահովման և Իրաքի կայունացման և բարգավաճման հարցում մշտական օգնության կարիք ունեն», - ասել է Քիվերը:
Գեներալը նշել է, որ ներկայիս կանադական առաքելությունը Իրաքում երկարաձգելու առաջարկը, որը նախատեսված է մինչև 2019 թվականի մարտ, կարող է Կանադայի պաշտպանության նախարարությունից ուղղվել վարչապետ Ջասթին Թրյուդոյին: