15/09/2018 11:35
G20-ի երկրները կոչ են արել բարեփոխել ԱՀԿ-ն և ակտիվացնել երկխոսությունն առևտրի համար
G20-ի առևտրի նախարարները կողմ են արտահայտվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելուն՝ ընթացիկ և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին ասվում է Մար դել Պլատայում հանդիպումից հետո իրենց համատեղ հայտարարության մեջ, հայտնում է ТАСС-ը:
«Մենք ակտիվացրել ենք մեր երկխոսությունը միջազգային առևտրի փոփոխություններով՝ ընդունելով միջազգային առևտրում ընթացիկ զարգացումները և ԱՀԿ-ի բարելավման ուղիները քննարկելու անհրաժեշտությունը՝ ներկայիս և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար», - ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, նախարարները նշել են «երկխոսությունն ու ձեռնարկվող գործողությունները ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ռիսկերի մեղմացման և միջազգային առևտրի նկատմամբ վստահության բարձրացման համար»:
Սեպտեմբերի 13-ից 14-ը Մար դել Պլատայում տեղի է ունեցել G20-ի առևտրի և ներդրումների նախարարների հանդիպումը: