15/09/2018 14:20
Ինդոնեզիայի ափի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել
Ինդոնեզիայի կենտրոնական Սուլավեսի նահանգի ափի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, ևս 11-ը` անհետ կորել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Kyodo-ին և տեղական իշխանություններին:
Դրա տվյալով՝ 147 ուղևորով լաստանավի վրա հրդեհ է սկսվել, որից հետո նավը խորտակվել է: Նշվում է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 16:45-ին, սակայն փրկարարները վատ եղանակյին պայմանների պատճառով կարողացել են նավին հասնել միայն 3 ժամ անց:
Լաստանավի 126 ուղևորներին հաջողվել է փրկել: Նրանց առողջության վիճակի, նաև միջադեպի պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել: