15/09/2018 16:24
Շոտլանդիայում կարող են զբոսաշրջիկների համար հարկ սահմանել
Շոտլանդիայի կառավարությունը կքննարկի Էդինբուրգում զբոսաշրջիկների համար հարկ սահմանելու հնարավորությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Scotsman-ին:
Երկրի իշխանությունները հաշվի կառնեն ամառային թեժ սեզոնին Էդինբուրգում անցկացված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 92 տոկոսը կշարունակի քաղաք գալ, եթե հարկը չգերազանցի օրական մեկ ֆունտը: Հարցվածների 78 տոկոսը նաև հայտարարել է, որ չի հրաժարվի Էդինբուրգ այցելությունից, եթե նույնիսկ հարկը գերազանցի չորս ֆունտը:
Տեղի բնակիչների շրջանում անցկացված մեկ այլ հարցում ցույց է տվել, որ նրանց շուրջ 59 տոկոսը սատարում է նախաձեռնությունը: