17/09/2018 16:41
Բրյուսելում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
Բրյուսելի հյուսիսում գտնվող այգում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հարձակվողին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել զենք օգտագործել, հայտնել են մայրաքաղաքի Իքսել շրջանի վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլյան այգու շրջանում՝ դԱնվեր խճուղում: Ոստիկանության աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել: Նրա գործընկերները հարձակվողին չեզոքացնելու համար մահակներ և գազ են կիրառել, նա շարունակել է սպառնալ, այդ ժամանակ ստիպված են եղել զենք օգատգործել: Նա նույնպես վիրավորվել է»,— ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Դատախազությունը պարզում է միջադեպի հանգամանքները և հարձակվողի դրդապատճառները:
Մաքսիմիլյան այգին, որը գտնվում է կայարանի հարևանությամբ, հայտնի է որպես վայր, որտեղ ժամանակավոր ապրում են միգրանտները: