17/09/2018 17:53
Իսրայելը մտադիր է թույլ չտալ թշնամիներին առաջադեմ զենք ունենալ
Իսրայելը մշտապես աշխատում է, որ թույլ չտա իր հակառակորդներին առաջատար զենք ձեռք բերել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սիրիայի ուղղությամբ հերթական օդային հարվածներից հետո:
Հայտնի է, որ սիրիական իշխանությունները մեղադրել են իսրայելական կողմին Դամասկոսի օդանավակայանի շրջակայքում հարվածներ իրականացնելու համար:
«Իսրայելը մշտապես աշխատում է թշնամիների մոտ առաջադեմ զինատեսակների հայտնվելուն խոչընդոտելու ուղղությամբ: Մեր կարմիր գծերն առավել քան երբևէ հստակ են, և մեր վճռականությունը՝ թույլ չտալ, որ դրանք խախտվեն, նույնպես ուժեղ է, առավել քան երբևէ», - ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ: