17/09/2018 17:05
Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր
ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առևտրին, անվտանգությանը միջազգային ասպարեզում, բայց կան նաև բարդ հարցեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման բացմանը:
«Մեր հարաբերությունները շատ եռանդագին ու դրական են զարգանում: Դա վերաբերում է առևտրատնտեսական կապերին, դրանք աճում են բավականին արավ տեմպերով: Դա վերաբերում է անվտանգության գծով մեր համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում և լայն իմաստով միջազգային ասպարեզում: Հարցերն անչափ շատ են, ընդ որում կան նաև բարդ հարցեր», - ասել է Պուտինը:
Երկու ղեկավարների հանդիպումն ընթանում է Սոչիում, զրույցի գլխավոր թեման, ինչպես սպասվում է, կդառնա սիրիական Իդլիբի իրադրությունը:
Պուտինը և Էրդողանը, որոնց բանակցություններն ընթանում են Ռուսաստանի ղեկավարի Բոչարով ռուչեյ նստավայրում, զրուցում են ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի՝ Թեհրանում կայացած գագաթնաժողովից տասն օր անց: Ինչպես Սոչի մեկնելուց առաջ լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դա կապված է Իդլիբի իրադրության հետ, որի շուրջ իրադրությունը մնում է լարված, իսկ դրա նկատմամբ մոտեցումներում կողմերի միջև կան տարաձայնություններ: