17/09/2018 18:05
Իրանական ընկերությունները շինանյութերի գործարաններ կկառուցեն Սիրիայում
Մոտ 180 իրանական ընկերություն մտադիր է շինանյութերի գործարաններ կառուցել Սիրիայում ավերիչ պատերազմից հետո երկրի վերականգնմանը մասնակցելու համար: Այդ մասին իրանական պատվիրակությունը Սիրիայի բնակարանային շինարարության նախարարին հայտարարել է Դամասկոսում կայացած հանդիպմանը, ինչի մասին հայտնել է al-Watan թերթը՝ հղում անելով փոխնախարար Մոհամադ Սեյֆին:
Սիրիական կողմը իրանական պատվիրակությանը՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանության՝ տնտեսության հարցերով խորհրդականի ղեկավարությամբ, առաջարկել է ստեղծել իրանական ընկերությունների և Սիրիայի Արաբական Հանրապետության բնակշինարարության նախարարության ենթակայության տակ գտնվող շինարարական ընկերությունների համատեղ արտադրություններ: Առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի օբյեկտների վերականգնմանը, ինչպիսիք են՝ բնակելի տները, ամբարտակները, բժշկական կենտրոններն ու էլեկտրակայանները:
Ճգնաժամից հետո Սիրիայի վերականգնումն այժմ մղվում է առաջին պլան: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն ավելի վաղ հայտարարել է, որ երկրի ենթակառուցվածքի մոտավորապես 75 տոկոսը ավերված է պատերազմի հետևանքով, ընդ որում՝ պետությունն արդեն սկսել Է դրա վերականգնման ծրագրերը: