17/09/2018 21:17
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մասսայական կրճատումներ են. ահազանգ (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նախընտրական ելույթի ընթացքում բեմահարթակ բարձրացավ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցն ու ահազանգեց, որ նոր տնօրենը մարդկանց մասսայաբար ազատում է աշխատանքից:
Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ խոստացավ զբաղվել քաղաքացու բարձրացրած խնդրով:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական հավաք էր իրականացնում Նոր Նորք համայնքում: