17/09/2018 18:59
Ընտրակաշառքի մասին հրապարակումները դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն
ԶԼՄ հրապարակումները, համաձայն որոնց՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել է ընտրակաշառք բաժանվելու վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու: