17/09/2018 16:47
Անթալիայում անտառ է այրվել
Թուրքիայում Անթալիա քաղաքից 100 կմ հեռավորության և մոտակա առողջարանային գյուղերից 3-5 կմ հեռավորության վրա բռնկված անտառային հրդեհը մարում են: Այրվող փշատերև անտառի վրա կարելի է տեսնել ծխի խիտ ամպեր:
Հրդեհի դեմ պայքարելու համար ուղարկվել են մարտական հաշվարկներ, տեղական իշխանությունները նաև հրշեջային մի քանի ինքնաթիռ են տրամադրել: Հնարավոր տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: