Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

18/09/2018 13:44

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան


ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, հայտնում են նախարարությունից։

Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի  ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։

Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, և ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաև պահածոներ, որոնք իրացվում են թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են;

Այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին  փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման, անասնաբույժների գործունեության, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս առումով մեծ աշխատանք ունեն անելու։

«Խորհրդատուն այն մարդ պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա գյուղատնտեսության մեջ գիտական տեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսական խորհրդատվություն» տրամադրի, երբ որևէ խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։  

Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղևորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում  ապահովել, ունեն  նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման և այլ խնդիրներ։

Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից և առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:

«Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաև փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝ խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը:

Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։

Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձևակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։

Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել  ցանքատարածությունները:

Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ ևս սկսվել է խաղողի մթերման գործընթացը:

Ապա ուղևորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ   լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել  2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:34 Մարդիկ կոմպոտ անելու համար ավելի երկար են պատրաստվում տանը, այստեղ 24 ժամում ուզում են 2-րդ ընթերցմամբ Ընտրական օրենսգիրք անցկացնել. Աշոտյան Այսօր, 12:28 Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին Այսօր, 12:20 Եգիպտոսի խորհրդարանը երկարաձգել է արտակարգ ռեժիմի դրությունը Այսօր, 12:11 Թող ընտրությունները լինեն հունվարին. Բաբուխանյանը կառավարությանը խնդրում է ժամանակ տալ պատրաստվելու համար Այսօր, 12:06 Խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի նախագիծը Այսօր, 11:58 Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը. հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով. Փաշինյան Այսօր, 11:55 Կամ գնում ենք ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի. Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին Այսօր, 11:47 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կհանդիպեն տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալի հետ Այսօր, 11:42 Ուրախ եմ, որ ՀՀԿ-ի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:34 Երկրում իրավիճակը ֆորսմաժորային է և դրա համար էլ Ընտրական օրենսգրքի ընդունումը հապշտապ է կազմակերպվում. Արտակ Զեյնալյան Այսօր, 11:27 Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով. Տիգրան Սարգսյան Այսօր, 11:16 Նոր կառավարության միասնական դիրքորոշում չկա աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի շուրջ. Հակոբ Արշակյան Այսօր, 11:13 Մարտուն Գրիգորյանը խորհրդարանում երդվեց Այսօր, 11:08 Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի տեմպի կայուն աճ ունի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:54 Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Որևէ ապացուցողական բազա չկա, որ աջ ղեկով մեքենաներն իրենցից վտանգ են ներկայացնում. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:46 Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին Այսօր, 10:39 Շարմազանովը կհանդիպի ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ Այսօր, 10:16 Գիշերը Դավթաշենի կամրջին պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել Այսօր, 10:14 Մարզերում և Երևանում մինչև հինգ ժամ լույս չի լինի Այսօր, 10:04 Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից Այսօր, 09:46 Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Այսօր, 09:40 ՃՏՊ՝ Ազատության պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 09:03 Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը Այսօր, 09:01 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում Այսօր, 08:59 Սասուն Միքայելյանի որդին ընտրվել է Հրազդանի քաղաքապետ 20/10/2018 16:00 Տանզանիայում առևանգված միլիարդատերը տուն է վերադարձել 20/10/2018 15:52 Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին 20/10/2018 15:51 Նեյմարը «Բարսելոն» վերադառնալու մասին. «Կեղծ լուրեր» 20/10/2018 15:40 Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ 20/10/2018 15:27 ՌԴ ԿԲ. Բանկերում ավանդները սկսել են աճել 20/10/2018 15:15 Քաբուլում պայթյունի հետևանքով երեխա է մահացել 20/10/2018 15:06 Գազն ուկրաինացիների համար կտրուկ թանկանում է 20/10/2018 14:56 Լոս Անջելեսում Mrs Russian LA գեղեցկության մրցույթի հաղթողը մահացել է ճանապարհի մեջտեղում կոշիկները հանելու պատճառով 20/10/2018 14:51 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը 20/10/2018 14:46 Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը մահացել է սեպտիկ շոկից 20/10/2018 14:44 Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը. ՀՀ նախագահն՝ Արամ Ա-ին 20/10/2018 14:35 ԱՄՆ-ում վտանգավոր և անհայտ հիվանդության համաճարակ է 20/10/2018 14:25 Շագանակներով մարտեր՝ Անգլիայում 20/10/2018 14:07 ԱՄՆ-ում օդանավն ավտոճանապարհի վրա վթարային վայրէջք է իրականացրել 20/10/2018 14:06 Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 25 չվերթ է 20/10/2018 14:02 Հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում կնկատվի փոփոխական ամպամածություն 20/10/2018 13:54 Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին 20/10/2018 13:38 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ 20/10/2018 13:17 Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 25 չվերթ է 20/10/2018 13:06 Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին 20/10/2018 13:00 Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ 20/10/2018 12:52 Քաբուլում պայթյուններ են որոտացել ընտրատեղամասերում 20/10/2018 12:49 Երևան-Սևան մայրուղին բաց է, երթևեկությունը՝ կարգավորված 20/10/2018 12:43 Չինաստանում վարժեցնողը կոկորդիլոս հետ ընկել է ավազանի մեջ 20/10/2018 12:37 Նավթի համաշխարհային գները նվազել են 20/10/2018 12:27 ԱՄՆ տնտեսության անկում են կանխատեսել 20/10/2018 12:19 Սպիտակ տունը ցավ է հայտնել Հաշուքջիի սպանության առնչությամբ 20/10/2018 12:03 Ոստիկանների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին 20/10/2018 11:55 Կերչում հայ երիտասարդը մահացած ընկերուհու պատճառով պատուհանից իրեն գցել է 20/10/2018 11:17 «Մանչեսթեր Յունայթեդը» 15 հազար եվրոյով տուգանվել է 20/10/2018 11:05 Միգրանտները քանդել են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը 20/10/2018 10:46 Թրամփը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին 20/10/2018 10:42 Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա. Վարուժան Ավետիսյան և Ժիրայր Սեֆիլյան 20/10/2018 10:25 Թե օրհասական պահին, թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին. Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին 20/10/2018 10:18 Հնդկաստանում գնացքի վրաերթի հետևանքով 60 մարդ է մահացել 20/10/2018 10:00 Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով 20/10/2018 09:49 Որտեղի՞ց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նման ունեցվածք. «Ժամանակ» 20/10/2018 09:46 Տնտեսությունը կանգ է առել, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն և չկա տեսլական. «168 Ժամ» 20/10/2018 09:43 Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞. «Հրապարակ» 20/10/2018 09:36 Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած ստորագրություններ է հավաքում՝ Մարությանին տպավորելու համար. «Փաստ» 20/10/2018 09:33 Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել. «Հրապարակ». 20/10/2018 09:28 «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ է գնել. «Ժամանակ» 20/10/2018 09:25 Ղրիմի Արտակը՝ Ապարանի 1718-րդ խաչի տեղադրման խաչքավոր. «Հրապարակ» 19/10/2018 19:27 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ 19/10/2018 19:24 Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասով Հունան Պողոսյանի պատասխանն ինձ բավարարել է. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 19:06 Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը 19/10/2018 19:01 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների 19/10/2018 18:58 Ջարդե՛լ Հայաստանով անցնող նարկոթրաֆիքի ողնաշարը. Փաշինյանը բացատրել է՝ ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ 19/10/2018 18:35 Չինացիները ստեղծել են անվարորդ հեծանիվ 19/10/2018 18:28 Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ չկա 19/10/2018 18:24 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 18:21 Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովում 19/10/2018 18:16 Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Model 3 էլեկտրամոբիլի ավելի էժան տարբերակը 19/10/2018 18:02 Նազարբաևը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին 19/10/2018 17:57 Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից 19/10/2018 17:39 Նախագահ Սարգսյանը ընդունել է Հայկ Մարությանին 19/10/2018 17:32 Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել 19/10/2018 17:23 ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի 19/10/2018 17:14 Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ 19/10/2018 17:07 Santander-ին կասկածում են փողերի լվացման համաշխարհային սխեմային մասնակցելու համար 19/10/2018 17:04 Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը 19/10/2018 16:55 ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին 19/10/2018 16:50 Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու. Արփինե Հովհաննիսյան 19/10/2018 16:39 Պետդեպ. Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել 19/10/2018 16:36 Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում որոշ փողոցներ փակ են լինելու (Տեսանյութ) 19/10/2018 16:33 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան 19/10/2018 16:31 Քաղաքացին բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (Տեսանյութ) 19/10/2018 16:24 Չինաստանը պլանավորում է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր 19/10/2018 16:18 Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ 19/10/2018 16:15 Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է 19/10/2018 16:13 ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ 19/10/2018 16:06 Աշխարհի բնակչության ընդհանուր հարստությունը կրկնակի աճել է 19/10/2018 15:58 Տարոսն էլ նրանց, ովքեր դեռ չունեն. դերասան Մոսո Կարապետյանը որդի է ունեցել (Լուսանկարներ) 19/10/2018 15:52 Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի

Տվյալ բաժնի վերջին նյութերը