18/09/2018 11:18
Աղբահանությունը թողնել միայն օպերատորի վրա, սխալ կլինի. Արտակ Զեյնալյան
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի կարևորագույն խնդիրներից է համարում աղբահանությունը:
«Մտնում ես բակ, գարշահոտությունը կանգնած է բակում և դա ամենուրեք, այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը Երևանում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Զեյնալյանը:
Նա նշեց, որ այս խնդիրն անմիջականորեն խփում է զբոսաշրջությանը:
Քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ աղբահանությունը թողնել միայն օպերատորի վրա, սխալ կլինի: